17.04.2012 թ.

Սոնա Բանոյան - անհատական ցուցահանդես

Ապրիլի 20-ին, ժամը՝ 18:00-ին տեղի կունենա Սոնա Բանոյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
 
Նկարչուհի Սոնա Բանոյանի ստեղծագործության ոլորտը բատիկն է, որը դեկորատիվ արվեստի բարդ տեսակներից է:

Միևնույն ժամանակ նա ստեղծագործում է տեքստիլ մոնումենտալ արվեստի մեկ այլ`նույնպես բարդ տեսակում`գոբելենում:
Սոնայի աշխատանքները իրենց ձևի մեջ ժամանակակից են, բնույթով՝ ազգային, իսկ կատարողական կողմը՝ անվիճելի: Նկարչուհու նոր գործերը անշուշտ մեծ հաճույք կպատճառեն դեկորատիվ արվեստի սիրաղարներին:

Ցուցահանդեսի առիթով նկարչուհին պատրաստել է պատկերագիրք:

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 7-ը:

Գործընկերներ

       

Մաշտոցի, 7, Երևան, 0002, ՀՀ

(374 10) 539637

(374 10) 535359

Free Page Rank Tool