11.05.2019 թ.

Թանգարանների գիշեր 2019

"Թանգարանների գիշեր" և Թանգարանների միջազգային օրվա ծրագրերի շրջանակում հրավիրում ենք ձեզ այցելել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան՝ իր նորացված հիմնական ցուցադրությամբ։ Թանգարանի դռները բաց կլինեն առավոտյան ժ․ 11։00-ից մինչև կեսգիշեր։ Մուտքն ազատ է։

Ծրագիր՝
11։00 - 00։00 - Արտեմ Մելիք-Ազարյանցի անհատական ցուցահանդես։

15:00 - Side Effects x Modern Art Museum, Yerevan
նարէկ սիմոնյան ~ https://bit.ly/2Vmp4To
տէադոռ մոնկ ~ https://bit.ly/2HuD33Z

18:00 - "Artuyt"-ը կներկայացնի մետաքսյա շարֆերի նոր հավաքածու՝ «Հեծանվի հայտնագործումը» Ալբերտ Հակոբյանի ստեղծագործություններով։

18։30 - 19։30 - Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները կներկայացնեն Հ.Թումանյանի հեքիաթների կերպարներով փերֆորմանս՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Հ.Թումանյանի 150 ամյակին։

19։00 - 20։00 - «Բյուրակն» կրթահամալիրի սաների համերգ, համադրող՝ Տաթևիկ Մարտիրոսյան Կհնչեն հայ երաժշտության ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս,Մ.Պեշիկթաշլյան, Ն.Ռուսինյան, նաև այնպիսի երգեր, որոնք գրվել են բանաստեղծների կողմից, դասախոսություն յուրաքանչյուր երգի վերաբերյալ։

21։00 - 22։00 - «ՄԻՀՐ» թատրոնը կներկայացնի "Future of traditions" խորագրով նախագիծ, համադրող՝ Ցոլակ Մլքե-Գալստյան

Գործընկերներ

       

          

Մաշտոցի, 7, Երևան, 0002, ՀՀ

(374 10) 539637

(374 10) 535359

Free Page Rank Tool