Հովսեփ Կարալյան (1897-1981)

1897 թ. – ծնվել է Թիֆլիսում։

1914-1916 թթ. – սովորել է Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոցում (Թիֆլիս)։

1917 թ. – սկսել է մասնակցել ցուցահանդեսների։

1922-1926 թթ. – դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ ուսումնական հաստատություններում։

1927 թ. – տեղափոխվել է Մոսկվա, դասավանդել Մոսկվայում Հայաստանի ՄՊ գեղարվեստի ստուդիայում։

1935 թ. – Մոսկվայի հայկական պետական ստուդիայում կատարել է Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի բեմական ձևավորումը (ռեժ.՝ Ռ. Սիմոնով)։

1936-1940 թթ. – ուսանել է Մոսկվայի  Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում, Ա. Ֆավորսկու և Յա. Կրավչենկոյի մոտ։

1942 թ.-ից ԽՍՀՄ Նկարիչների  միության անդամ։

1947 թ. – տեղափոխվել է Բաքու։

1948-1953 թթ. – նկարչություն է դասավանդել Աշխաբադից Բաքու փոխադրված գեղարվեստի ուսումնարանում։

1953 թ. – տեղափոխվել է Երևան։ Սկսել է մասնակցել հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Զբաղվել է Հայաստանի ԳՏՑ վիտրաժների ձևավորմամբ (Ռ. Շահվերդյանի հետ)։

1967 թ.-ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։

1977 թ. – ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ծննդյան 80-ամյակի առթիվ։

1981 թ. – մահացել է ապրիլի 24-ին։

Անհատական ցուցահանդեսներ.

1967 թ. – Հայաստանի Նկարիչների տանը։

1969 թ. – Մոսկվայում և Նովոսիբիրսկում, Ակադեմիական ավանի Գիտնականների տանը։ 

Ստեղծագործական կյանքի ընթացքում զբաղվել է  պլակատների և գրքերի ձևավորմամբ։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս   բազմաթիվ  մասնավոր հավաքածուներում։

Likes (0)
Զամբյուղ