Ռուբեն Ադալյան (1929-2019)

1929 թ. – ծնվել է Սիմֆերոպոլում։

1938 թ. – ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։

1944-1950 թթ. – սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1950-1956 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում։

1954 թ.-ից սկսել է մասնակցել ցուցահանդեսների։

1960 թ. – դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

1967 թ. – «Խիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին։

1971 թ. – «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։

1972 թ. – Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

Մասնակցել է երեք անդդրկովկասյան հանրապետությունների նկարիչների ցուցահանդեսին Մանեժում։

1976 թ. – մասնակցել է վեց հայ նկարիչների ցուցահանդեսին (Պրահա)։

1978 թ. – մասնակցել է չորս հայ նկարիչների ցուցահանդեսին (Մոսկվա)։

Երևանում հրատարակվել է գրաֆիկայի ալբոմը։

1990 թ. – Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի Ժողովրդական նկարչի պատվավոր կոչում։

1991 թ. – Երևանում լույս է տեսել նրա ստեղծագործությունների ալբոմը։

2001 թ. – 2000 թվականի անհատական ցուցահանդեսը միտված էր գրականության և արվեստի ոլորտում պետական մրցանակի հայցմանը։

2002 թ. – շնորհվել է Անկախ Հայաստանի պետական մրցանակ։

Անհատական ցուցահանդեսներ.

1952 թ. – գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Երևան։

1974 թ. – Հայաստանի Նկարիչների միությունում (Երևան)։

1982 թ. – պրոֆեսոր Արամ Աբրահամյանի «Հավաքածուների թանգարանում» (Երևան), (քանդակ, գրաֆիկա)։

1997 թ. – Հայաստանի Ազգային պատկերասրահում և Նկարիչների միությունում միաժամանակ (հետհայաց ցուցահանդես)։

2000 թ. – Հայաստանի Նկարիչների միությունում (Երևան), (գրաֆիկա)։

2009 թ. – ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում, Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։

2019 թ․– վախճանվել է Երևանում։

Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Likes (0)
Զամբյուղ