Վրույր Գալստյան (1924-1996)

1924 թ. – ծնվել է Երևանում։

1958 թ. – ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

1959-1964 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1962 թ.-ից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Արգենտինա, Պորտուգալիա, Ֆրանսիա)։

1968 թ.-ից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

1983 թ. – անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում (Երևան)։

1996 թ. – մահացել է Երևանում։

2006 թ. – հրատարակվել է «Վրույր» ալբոմը (Հենրիկ Իգիթյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Հրազդանի, Ջերմուկի և Հայաստանի այլ թանգարաններում, նաև Հայաստանի, ԱՊՀ երկրների, Գերմանիայի (մեծ հավաքածու Մյունխենում), ԱՄՆ-ի, Բեյրութի և այլ երկրների  բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Likes (0)
Զամբյուղ