1941 թ. – ծնվել է Երևանում։
1966 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1966 թ. – ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից։
1977 թ.–ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1979 թ. – արժանացել է պետական մրցանակի «Դվին» հյուրանոցի ճակատային հատվածի «Դվին» հարթաքանդակի համար (1978 թ., Երևան)։ Նախագահական մրցանակի դափնեկիր։
Առավել նշանակալից աշխատանքներից են. «Անտունի» կոմպոզիցիան (1969 թ.), «Ներբողը» (1970 թ.), «Վահանով կինը» (1970 թ.), «Անի» հյուրանոցը (Երևան), դիմանկարներից՝ «Վիլյամ Սարոյան» (1975 թ.), «Պաբլո Պիկասո» (1976 թ.), «Հրաչյա Ներսիսյան» (1976 թ.), արձաններից՝ «Պարույր Սևակ» (համանուն դպրոցի համար, 1974 թ., Երևան), «Եղիշե Չարենց» (բանաստեղծի տուն-թանգարանի դիմաց, 1979 թ., Չարենցավան), «Ալ. Մյասնիկյան» (1981 թ., Երևան) և այլն։
2014 — մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան)։