1933 թ. – ծնվել է Կահիրեում (Եգիպտոս)։
1948 թ. – եկել է Հայաստան։
1952 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (Երևան)։
1959 թ. – ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։
1959 թ.-ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից (այդ թվում՝ «Հայաստանն Ուրարտուից մինչև մեր օրեր», 1970 թ., Լուվր, Փարիզ)։
1960-1965 թթ. – դասավանդել է գեղարվեստի ուսումնարանում (Երևան)։
Բազմաթիվ միջազգային մրցույթների դիպլոմակիր։
1962 թ. – քանդակի միջազգային ցուցահանդեսում արժանացել է պատվոգրի (Պրահա)։
1968 թ. – երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում արժանացել է ոսկե շքանշանի (Երևան)։
1968 թ. — «Մորս դիմանկարը» և «Առնո Բաբաջանյան» աշխատանքների համար ստացել է I կարգի մրցանակ (Բուլղարիա)։
1970 թ. – նույն աշխատանքների համար I կարգի մրցանակների է արժանացել Երևանում և Մոսկվայում։
1959-1970 թթ. – աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում։
1975 թ.-ից ապրում է Մոնրեալում (Կանադա)։
Անհատական ցուցահանդեսներ.
1968 – Քանդակ և գրաֆիկա (Սոֆիա, Բուլղարիա)
1970 – Ֆիզիկայի ինստիտուտ (Մոսկվա), Ֆիզիկայի ինստիտուտ (Երևան)։
Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր գտնվող բազմաթիվ մոնումենտալ ստեղծագործությունների հեղինակ է
Խաղաղության պահպանման կոմիտեի առաջարկով նրա «Խիրոսիմա» քանդակը տեղադրվել է Ճապոնիայում։
2019 – մահացել է Կանադայում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի երկրների ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա)։