1939 թ. – ծնվել է Լենինականում (Գյումրի)։
1957 թ. – ավարտել է Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպոցը։ Սովորել է Ա. Անանիկյանի և Ս. Միրզոյանի մոտ (Լենինական)։
1960-63 թթ. – սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (Երևան)։
1967 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1965, 1966, 1968, 1969 թթ. – երիտասարդական ցուցահանդեսների մասնակից։
1970 թ. – պատկերազարդել է գրքեր և ամսագրեր։ 1971 թ. – առաջին անհատական ցուցահանդեսը, որից հետո նրան մեղադրեցին այլամտածողության մեջ և արգելեցին հետագա ցուցահանդեսային գործունեությունը։
1972, 1975 թթ. – նրան հաջողվում է մեկ աշխատանքով մասնակցել խմբային ցուցահանդեսների։
1977, 1979 թթ. – երեքական աշխատանքով մասնակցում է ցուցահանդեսների (Ֆրանսիա, Էստոնիա)։
1978-85 թթ. – ցուցադրվում է «Բասմաջյան» պատկերասրահում (Փարիզ)։
Լոս Անջելեսում անհատական ցուցահանդեսից հետո նրա աշխատանքները ցուցադրվեցին ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մոնղոլիայում, Իրանում, Արգենտինայում, Կանադայում, Լիբանանում, Ռուսաստանում։
1991 թ. – հրավիրվել է Բեյրութ՝ «Թորոս Ռոսլին» բարձրագույն կրթահամալիրում մանկավարժական գործունեություն ծավալելու։ 1992 թ. – անհատական ցուցահանդես Անթիլիասում (քաղաք Բեյրութի մերձակայքում)։ 1992 թ. – մահացել է Երևանում։
1996 թ. – հետմահու անհատական ցուցահանդես (40 աշխատանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան)։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում։