PortfolioՇտեմարանԴավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան (1940)

1940 թ. – ծնվել է Երևանում։

1968 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

1965 թ.–ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից (Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Բելգիա և այլն)։

1968 թ.– որպես երիտասարդ քանդակագործ արժանացել է հատուկ մրցանակի (Սոֆիա, Բուլղարիա)։

1975 թ.– «Խեցեգործությունը ճարտարապետության մեջ» համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է III աստիճանի դիպլոմի (Լեհաստան)։

1970-73 թթ. – մասնակցել է Շախմատի տան և Տիկնիկային թատրոնի շենքերի ձևավորման աշխատանքներին (Երևան)։

1980 թ. – Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու ճակատային մասի դեկորատիվ աշխատանքներ։

1983 թ. – բազալտից կերտել է հայ-ֆրանսիական հուշարձանը (Փարիզ)։

1986 թ. – խաղաղություն և մայրություն խորհրդանշող բրոնզե քանդակ (Լիդիս, Չեխոսլովակիա)։

2000 թ. – Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան (Լիլաս քաղաքի գերեզմանատանը, Ֆրանսիա)։

2003 թ. – Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Կոմիտասի հուշարձանը (Փարիզ)

2004 թ. – «Խաղաղություն» քանդակը (Շուազի լե Ռուա)

2004 թ. – Սայաթ-Նովային նվիրված կոթող (Երևան, Հայաստան)։

2005 թ. – օպերայի հիմնադրին նվիրված կոթող (Երևան, Հայաստան), ինչպես նաև մի շարք հուշարձաններ աշխարհի տարբեր երկրներում։ 2009 թ. – Վիլյամ Սարոյանի արձանը (Երևան, Հայաստան) և այլն։

Անհատական ցուցահանդեսներ.

1985 թ. – Բելգիա, «AZUR» պատկերասրահ

1993 թ. – Փարիզ, Բասմաջյան պատկերասրահ

 

2007 թ.–ից Արվեստի և գրականության ասպետ (Ֆրանսիա, մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սոֆիայի պետական թանգարանում (Բուլղարիա), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Հայկական թանգարանում (Փարիզ), Նումիզմատիկայի թանգարանում (Փարիզ), Ժամանակակից արվեստի պետական թանգարանում (Փարիզ), Պրահայի պետական թանգարանում (Լեհաստան) և այլ թանգարաններում ու մասնավոր պատկերասրահներում։

Ապրում և աշխատում է Փարիզում։

Shopping Basket