Էդուարդ Խարազյան
1939 թ. – ծնվել է Թբիլիսիում։
1958 թ.-ից ապրում է Երևանում։
1966 թ. – ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։
1969 թ.-ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Հայաստան, Ռուսաստան, մերձբալթյան երկրներ, Լիբանան, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, ԱՄՆ)։
1970-1975 թթ. – Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչն էր (Երևան)։
1977 թ.–ից Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։
Անհատական ցուցահանդեսներ.
1984 թ. – Երևան
1999 թ. — Բեյրութ
Գ. Բասմաջյանի հավաքածուի աշխատանքները ընդգրկվել են Տրետյակովյան պատկերասրահի (Մոսկվա), Էրմիտաժի (Սանկտ Պետերբուրգ) FIAC պատկերասրահի (Փարիզ) ցուցանմուշների շարքում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահնրում և մասնավոր հավաքածուներում։