2020թ․ սեպտեմբերի 26-27-ին Ժամանակակից արվեստի թանգարանը, Եվրոպական ժառանգության օրեր միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրի ներքո, ներկայացնում է “The Bunker Art Group”-ի առցանց նախագիծը։
Այս տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը մեծ ցուցահանդեսով պետք է նշեր “The Bunker Art Group”-ի 30 ամյակը։ Հասկանալի պատճառներով միջոցառումը չկայացավ, ուստի անդրադառնում ենք նախագծին առցանց ֆորմատով։
The Bunker Art Group-ը նախկին Խորհրդային Միության այլախոհ արվեստագետների թիմ է: Նրանց արվեստը նույնքան յուրահատուկ է, որքան իրենք ` արվեստագետները: Ձևավորվելով Խորհրդային Հայաստանում՝ խումբն այսօր դարձել է միջազգային։
“The Bunker Art Group”-ի առաջին սերնդի ներկայացուցիչների աշխատանքները դեռևս 30 տարի առաջ գնահատվեցին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կողմից և ընդգրկվեցին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուի մեջ և մինչ օրս կազմում են մշտական ցուցադրության մաս։
Այսօր Bunker-ը տարածվում է՝ բացելով իր դռները նոր հնարավորությունների և նոր սերնդի առջև։ Խմբում ընդգրկված են նաև բանաստեղծներ, երաժիշտներ, գրողներ և այլն:
Առցանց նախագիծը ներառում է լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ, որոնք լուսաբանում են Bunker -ի խորհրդային, հետխորհրդային, ինչպես նաև խմբավորման նոր սերնդի գործունեությունը։
Հարցազրույցները վարում է նկարչուհի/համադրող, Bunker Group-ի անդամ Լարիսա Պիլինսկին (ռուսերեն լեզվով)։