Հենրիկ Էլիբեկյան (1936-2019)

HomePortfolioՇտեմարանՀենրիկ Էլիբեկյան

Հենրիկ Էլիբեկյան (1936-2019)

 

 

 

 

1936 թ. – ծնվել է Թբիլիսիում։

1954-1956 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1956-1957 թթ. – սովորել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում։ Որպես դերասան աշխատել է Ս. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։

1959-1962 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։

1964 թ. – սովորել է Լվովի պոլիգրաֆիական ինստիտուտի գրաֆիկական բաժնում։

1967 թ. – Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։

1967-1971 թթ. –որպես դիզայներ աշխատել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում, Մոսկվա։

1965 թ.-ից մշտապես մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Լեհաստան, Ավստրիա, Իտալիա, Բելգիա և այլն)։

1981 թ. — «Էլիբեկյան ընտանիքի ցուցահանդես», Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ մեկ տարվա ընթացքում։

1994 թ. – Ռոբերտ և Արեգ Էլիբեկյանների հետ համատեղ ցուցահանդես Մոնրեալում (Կանադա)՝ «Համազգային» կենտրոնի նախաձեռնությամբ։

2019 թ․ – մահացել է Մոսկվայում։

Աշխատանքները գտնվում են Երևանի, Թբիլիսիի, Մոսկվայի պետական թանգարաններում և գեղարվեստի ֆոնդերում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket