1933 թ. – ծնվել է Ծաղկաշեն գյուղում (Հայաստան)։
1936 թ. – ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ միջնակարգ կրթություն է ստացել։
1953-1958 թթ. – սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (Երևան)։
1958-1961 թթ. – սովորել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում որպես ազատ ունկնդիր։
1961 թ. – հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից։
1967 թ.-ից միջազգային ցուցահանդեսների մասնակից։
1973 թ. -ից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
1976 թ. –ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։
Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում։ Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ։ Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր։ Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար։
Անհատական ցուցահանդեսներ.
1976 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
1983 թ. – Արևելքի ժողովուրդների թանգարան (Մոսկվա)
1994 թ. – Փարիզ
2005 թ. – Լոս Անջելես
2007 թ. – Հայաստանի Ազգային պատկերասրահ (Երևան)
2009 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Հայաստանի Նկարիչների միության և մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։