HomePortfolioՆախագծեր«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմ...

«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմբային ցուցահանդես

2019թ․ հոկտեմբերի 3–15–ը

68981299_2340912776027663_1887903512621219840_o
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալե Երևան 2019-ի շրջանակներում մեկնարկում է էստոնական տեղարվեստական տպագրությանը նվիրված «Ներքևում, ինչպես՝ վերևում» խորագիրը կրող խմբակային ցուցահանդեսը՝ ներկայացնելով Էստոնական Գեղարվեստական տպագրության ասոցիացիայի, գեղարվեստական տպագրության «Ուբու Նուար» արվեստանոցի և Էստոնական Արվեստի ակադեմիայի 18 արվեստագետի 50 աշխատանք՝ կատարված գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով (hամադրող՝ Գուդրուն Կոպպել)։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա կլինեն Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ ԻնԳա ՀեամեԳին, արվեստագետներ Լուրի Կոպպելը և Ինգվար ՀեամեԳին։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են բոլորին ներկա գտնվելու էստոնական գեղարվեստական տպագրությանը նվիրված այս լայնածավալ ցուցահանդեսին և ևս մեկ անգամ մասնակից լիենելու Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալե Երևան 2019-ի շրջանակներում իրականացվող մեծածավալ ցուցադրություններին։
Shopping Basket