1937 թ. – ծնվել է Դոնի Նախիջևանում (Դոնի Ռոստով)։
1954-1959 թթ. – սովորել է Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում։
1959 թ. – Մարտիրոս Սարյանի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան։ Ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։
1963-1965 թթ. – մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված բազմաթիվ ազգագրական արշավների։
1965 թ.-ից II երիտասարդական մրցույթի դեփնեկիր գրաֆիկայի ոլորտում (Հայաստան)։
Հայաստանի Նկարիչների միության անդամ։
1992 թ. – նրա նախաձեռնությամբ և նրա կողմից վերաձևափոխված դետալների հիման վրա Հայաստանի պառլամենտը պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության նոր զինանշանը։
1994 թ. – մահացել է Երևանում։
1964 թ.-ից Հայաստանի Նկարիչների միության կողմից կազմակերպված ամենամյա ցուցահանդեսների մշտական մասնակից։
1978 թ. — «Հայաստանի գույներ» և «Ութ հայ նկարիչ» ցուցահանդեսներ, «Drouant» պատկերասրահ, Փարիզ։
Նույն ցուցահանդեսները AGBU պատկերասրահում, Նյու Յորք։
1979 թ. – հայ գեղանկարչության ցուցահանդես Գյուլբենկյանի ֆոնդում, Լիսաբոն։
1992 թ. — «Չորս հայ աբստրակցիոնիստ նկարիչ», Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, Երևան։
1994 թ. – Հայկական մշակույթ և արվեստ, Բոխում, Գերմանիա։
«Աբստրակտ արվեստը Հայաստանում», Նկարիչների միություն, Երևան։
1998 թ. — «Աբստրակցիաներ. հայացք ներսից», Չարլի Խաչատրյանի պատկերասրահ, Երևան։
Անհատական ցուցահանդեսներ.
1966 թ. – Ճարտարապետների միություն, Երևան։
1967 թ. — «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Սպիտակ դահլիճ, Մոսկվա։
1967-1972 թթ. – ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում։
1975 թ. – Կինեմատոգրաֆիստների միություն, Երևան։
1982 թ. – Հայաստանի Նկարիչների միություն, Երևան։
1983 թ. – Էջմիածին, Հայաստան։
1987 թ. — «Պունկտ» պատկերասրահ, Գդանսկ, Լեհաստան։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Տրետյակովյան ազգային պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում (Վաշինգտոն) և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։