PortfolioՇտեմարանՎարուժան Վարդանյան

Վարուժան Վարդանյան (1948-2010)

1948 թ. – ծնվել է Ղաչաղան գյուղում (ներկայիս՝ Արևածագ, Հայաստան)։

1967 թ.–ից հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից։

1973 թ.– ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1971-1974 թթ. – աշխատել է Հայկական հեռուստատեսությունում որպես արվեստի բաժնի խմբագիր։

1974 թ. – Յու. Երզնկյանի նկարահանած «Այս կանաչ-կարմիր աշխարհը» ֆիլմի բեմադրող- նկարիչ։

1975 թ. – երիտասարդ նկարիչներից նրան է շնորհվել տարվա լավագույն նկարի համար մրցանակը։

1976 թ.– ից Հայաստանի Նկարիչների միության անդամ։

1976 թ. – «Խաղի վերջը» ֆիլմի բեմադրող-նկարիչն էր։

1978 թ. – դարձավ Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։

Անհատական ցուցահանդեսներ.

1976 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)

1987 թ. – Մոսկվա

1994 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)

2001 թ. – «Հայ-Արտ» մշակութային կենտրոն (Երևան)

2011 թ. – հետմահու հետահայաց ցուցահանդես (Հայաստանի Նկարիչների Միություն)

Բազմաթիվ հոդվածների և երկու գրքի հեղինակ. «Մինասի վերադարձը» (1992 թ.), «Կեղտոտ սենյակ» (1994 թ.)։

1997 թ. – արժանացել է մշակութային միության մրցանակի («Թեքեյան», Հայաստան)։

2003 թ. – ից ՀՀ վաստակավոր նկարիչ

2008 թ. – արժանացել է մշակութային միության մրցանակի («Թեքեյան», Հայաստան)։

2010 թ. – արժանացել է «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչմանը։

2010 թ. – հունիսի 16-ին մահացել է Երևանում։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Տրետյակովյան պատեկրասրահում (Մոսկվա), տարբեր երկրների բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket