PortfolioՇտեմարանԲագրատ Գրիգորյան

Բագրատ Գրիգորյան (1939-1992)

1939 թ. ծնվել է Լենինականում (Գյումրի)։ 

1957 թ. ավարտել է Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպոցը։ Սովորել է Ա. Անանիկյանի և Ս. Միրզոյանի մոտ (Լենինական)։ 

1960-63 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (Երևան)։  

1967 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։  

1965, 1966, 1968, 1969 թթ. երիտասարդական ցուցահանդեսների մասնակից։  

1970 թ. պատկերազարդել է գրքեր և ամսագրեր։ 1971 թ.առաջին անհատական ցուցահանդեսը, որից հետո նրան մեղադրեցին այլամտածողության մեջ և արգելեցին հետագա ցուցահանդեսային գործունեությունը։  

1972, 1975 թթ. նրան հաջողվում է մեկ աշխատանքով մասնակցել խմբային ցուցահանդեսների։  

1977, 1979 թթ. երեքական աշխատանքով մասնակցում է ցուցահանդեսների (Ֆրանսիա, Էստոնիա)։  

1978-85 թթ. ցուցադրվում է «Բասմաջյան» պատկերասրահում (Փարիզ)։  

Լոս Անջելեսում անհատական ցուցահանդեսից հետո նրա աշխատանքները ցուցադրվեցին ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մոնղոլիայում, Իրանում, Արգենտինայում, Կանադայում, Լիբանանում, Ռուսաստանում։   

1991 թ. հրավիրվել է Բեյրութ՝ «Թորոս Ռոսլին» բարձրագույն կրթահամալիրում մանկավարժական գործունեություն ծավալելու։ 1992 թ. անհատական ցուցահանդես Անթիլիասում (քաղաք Բեյրութի մերձակայքում)։ 1992 թ. մահացել է Երևանում։  

1996 թ. հետմահու անհատական ցուցահանդես (40 աշխատանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան)։  

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում։   

Shopping Basket