PortfolioՇտեմարանԿամո Գյանջյան

Կամո Գյանջյան (1948)

1948 թ. – ծնվել է Երևանում։

1968 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (Երևան)։

1974 թ. – ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։

Բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն)։

Անհատական ցուցահանդես.

1979 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)

Զբաղվում է գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գրաֆիկայով, գրական ստեղծագործությամբ։ Ուսումնասիրում է փիլիսոփայություն։

1989 թ. – ստեղծել է «Կամքի մանիֆեստը», որը հրատարակվել է Երևանում, Լոս Անջելեսում, Բեյրութում։

1997 և 2000 թթ. – հրատարակվել են բանաստեղծությունների ժողովածուներ։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։

Shopping Basket