Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) սկսած 2004 թվականից և 2012թ-ից՝ ՖՄԿ լիիրավ անդամ է:
Ժամանակակից արվեստի թանգարանը ամեն տարի գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին հյուրընկալում է ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են զանազան միջոցառումներով՝ կապված Ֆրանսիայի, նրա լեզվի և մշակույթի հետ: Այս տարի թանգարանը կազմակերպել է ցուցահանդես իր հավաքածուում գտնվող ֆրանկոֆոն երկրների նկարիչների գործերով:

Մասնակիցներ՝ Ժանսեմ /Հովհաննես Սեմերջյան/, Լորան Նիսու Սուն, Վաչե Տեմերճեան, Ասիլվա, Նինա Խեմչյան, Սիբ, Քրիստին Հագոբեան, Տիպար Ասատուր Աբարդեան, Թալին Զաբունեան, Գրիգոր Նորիկյան, Շահե Կազան, Ամալի Գալստեան (Ֆրանսիա) Լեո-Լեո Վարդանյան, Հայկ Մեսրոպյան, Ալեքսեյ Պապովյան, Վաղարշակ Էլիբեկյան (Հայաստան), Անահիտ Աբրահամյան (Կանադա), Միրեյ Գոգիկյան (Լիբանան):