Felix exhibition banner FB

Ֆելիքս Եղիազարյանի գեղանկարերը

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ներկայացնում է “ՖԵԼԻՔՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ” ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են մի քանի տասնյակ գեղանկարներ, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել Հայաստանում։
Ֆելիքս Եղիազարյանը ծնվել է Երևանում:
1965 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը։1970 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը:
1974 թվականից եղել է Հայաստանի Նկարիչների միության, 1997 թվականից՝ «Figuration Critique» նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ:
2005 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։
Հայաստանի Հանրապետության Վաստակավոր նկարիչ (2012) ։
Ֆելիքս Եղիազարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում, և նշանակալից մասնավոր հավաքածուներում աշխարհով մեկ:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 18։00-ին և կգործի
Մինչև հունիսի 5-ը Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանի ցուցասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 7)։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 098 900 218 հեռախոսահամարով և contact@bak.am էլեկտրոնային հասցեով։

 

Comments are closed.