293521560_595247811947363_3187093393688248815_n

«Հրաշալի Տասնյակը» — 20-րդ դարի Եվրոպական նկարիչների աշխատանքների ցուցահանդես

Հուլիսի 15-ին, երեկոյան ժամը 6-ին Երևանում բացվում է 20-րդ դարի Եվրոպական նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Հրաշալի Տասնյակը» խորագրով։
Ցուցահանդեսը կազմակերպված է ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ և Պրահայի ՎԱՐԲՈ ԱՐԹ ցուցասրահի կողմից։
Արվեստասեր հասարակությանը կներկայացվեն Ժանսեմի, Գառզուի, Բեռնար Բյուֆֆեյի, Սալվադոր Դալիի, Լուի Տոֆֆոլիի, Ժակ Պելլեգրինի, Կլոդ Վայսբուշի, Յոզեֆ Շիմայի, Ժան Միոտի և Սերժ Մենժիյսկու աշխատանքները։
Ցուցահանդեսը կգործի Երևանի Ժամանակակից Արվեստի թանգարանի ցուցասրահում, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 7։
Տեղեկացնում ենք նաև, որ հուլիսի 15-ին, ցուցահանդեսի բացման օրը, կխաղարկվեն Գառզուի 2 բնօրինակ լիտոգրաֆիկ աշխատանք։ Խաղարկությունը հետաձգված էր 2020-2021 թվականների Covid-19 համավարակի հետ կապվաժ սահմանափակումների պատճառով։
Խաղարկությանը կմասնակցեն ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ հրատարակած “XX Դարի Հայ Գրաֆիկայի Վարպետները” կատալոգի համարակալված օրինակները, որոնք ձեռքն են բերվել և գրանցվել օնլայն մինչև 2022 թվականի հուլիսի 14-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել 098 900 218 հեռախոսահամարով ժամը 11։00-ից մինչև 19։00 և contact@bak.am էլեկտրոնային հասցեով

 

Comments are closed.