Post Card 4.qxp_Layout 1

«Մոտիկից» — Շարիս

Հրավիրում ենք Շարիսի “Մոտիկից” խորագիրը կրող, անհատական ցուցահանդեսի բացմանը։
Հոկտեմբերի 16-ին, ժ․ 16։00-ին։
Ցուցահանդեսը կտևի մինչև ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ը։
Մոտիկից
Շարիսի մոտեցումըլուսանկարչական է․ նա որսացել է պահեր Ֆրանսիայի, Հայաստանի և Իտալիայի ամենօրյա քաղաքային և բնության տեսարաններից, որտեղ նա ընդհատաբար ապրում է։ Ինքնաբուխությունը իր ստեղծագործական ընթացքի առանցքային մասն էկազմում։ Պատկերը գրավում է իր հայացքը, որը վավերագրում է բջիջային հեռախոսով, ապա վերադառնում դրան իր անալոգային Նիկոն խցիկով։
Շարիսը նշում է. «Ես տեսնում եմ գեղեցկությունը անկարևոր բաների մեջ․․․ կոտրված իրերն, կարծես ավելի ազատ լինեն։ Մարդկությունն անկատար է, և այն, ինչ մենք ստեղծում ենք, դրա արտացոլումն է։ Դա է գեղեցկությունն ինձ համար»։
Նրա գործերն ունեն դիդակտիկ բնույթ, հաճախ ստիպելով դիտորդին առերեսվել պատկերների հետ, որոնք դժվար ճանաճելի են որպես իրականության մասնիկներ։
Շարիսի համար կան երկու իրականություններ՝ մարդացին և բնականոն։ Առաջինը արատավոր է, իսկ մյուսը՝ անընդօրինակելի իդեալ։ Նրա նպատակը այս երկուսի համեմատությունը չէ, այլ դիտարկումը, թե ինչպես են մեկը մյուսի մեջ ներթափանցում։ Բույսերի միահյուսված ցողուններ են, արդյոք, թե խողովակներ։ Ճաքած ներկ է, թե ծառի կեղև։ Մոտիկից դա անորոշ է։ Սև ու սպիտակ լուսանկարչությամբ արվեստագետն ավելի է վերացարկում իր առարկաները՝ ուղղորդելով դիտորդի ուշադրությունը հյուսվածքին, նախշին ու ձևին։
Պատկերը անսպասելի հորինվածքով կտրելու Շարիսի տեսողական լեզուն, ձևի ու լույսի հակադրումը, և կրկնության օգտագործումը, հետևում է մոդեռնիստական ավանդույթին՝ Բաուհաուսի, Neues Sehen (Նոր Տեսողություն) շարժման և Ամերիկյան Անմիջական լուսանկարչության ոգով։ Բայց նրա մոտեցումը լուսանկարչությանը շատ հեռու է պուրիստական կոչվելուց։ Հաճախ նա մետալիկ ներկ է քսում լուսանկարչական մակերեսի վրա, այլ դեպքերում նա «ավարտում է» իր պատկերը գծանկարով։ Իր՝ նկարչական թղթի վրա տպելու կանխամտածված ընտրությունը շեշտումը պատկերների գրաֆիկական որակը, և ընդգծում գծանկարի կարևորությունն իր ստեղծագործական պարակտիկայի մեջ։ Այս երկու մեդիաների՝ լուսանկարչության և գծանկարի հարաբերությունը, արտացոլում է իրականության նկատմամբ արվեստագետի ունեցած երկակի ընկալումը, մեխանիկական տեսախծիկը ընդդեմ ձեռակերտ գծանկարի, ինքնաբուխը ընդդեմ մտահայեցումի։
Անկախ մեդիայի ընտրությունից՝ Շարիսի ստեղծագործական պրակտիկան ուշադրության վարժանք է։ Ցուցադրված գործերը հրավիրում են դիտորդիննկատել անկարևոր բաները, գործածությունից դուրս առարկաները և անկատարության անսպասելի գեղեցկությունը։
Աննա Գարգարյան
Երևան, սեպտեմբեր 2021

 

Comments are closed.