PortfolioՇտեմարանԱսատուր Պզտիկյան

Ասատուր Պզտիկյան (1943)

1943 թ. ծնվել է Բեյրութում (Լիբանան)։  

1959 թ. – ից հաճախել է Բեյրութում գտնվող իտալական մշակույթի տուն, սկսել է մասնակցել խմբային ցուցահանդեսների։  

Տեղափոխվել է Իտալիա, որտեղ հաճախել է Պիետրո Վանուչիի Ակադեմիա։   

1964 թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել  է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։  

1968 թ. ից աշխարհի տարբեր երկրներում ունեցել է ավելի քան 80 անհատական ցուցահանդես։   

Մասնակցել է ավելի քան 50 միջազգային բիենալների և սրահների, որոնցում հանդես է եկել որպես յուրատեսակ նկարների, ջրաներկային աշխատանքների, տպագիր գրաֆիկայի (փորագրանկար, էստամպ և այլն) ակնառու վարպետ։  

Մասնակցել է միջազգային այնպիսի դիտումների, ինչպիսիք են. 

 1984 թ. – «Բնանկարը ժամանակակից արվեստում», Գեղեցիկ արվեստների դպրոց (Փարիզ),  

1989 թ. – «Կյանքի գույներ» (Փարիզ, Պրահա), 

1992 թ. – «Փոքր ձևերի արվեստ» (Գերմանիա)։ 

1978 թ. ից կատարում է մի շարք գրքերի նկարազարդման աշխատանքները. Ժան Քլոդ Շնեյդերի «Ստվերներ» բանաստեղծությունների ժողովածուն, Լուիջի Մորմինոյի «Թռչնապահուհին», Մաքս Կլարակ-Սերուի «Միջին եղանակը», Կամիլո Սբարբարոյի բանաստեղծությունների ժողովածուն, Յանիս Ռիդսոսի «Փոխարինում» պոեմը, Ադոնիսի «Փառաբանում-2»-ը, Իսսա Մակլուֆի «Մոլորությունը» և այլն։  

Ասատուրն արժանացել է ավելի քան 25 պարգևի, որոնց թվում՝ 

1972 թ. ոսկե շքանշան III միջազգային բիենալում (Ֆլորենցիա)  

1973 թ. Էպինալ քաղաքի արծաթե շքանշան (Ֆրանսիա)  

1975 թ. Ջիվայի բիենալում՝ Գրան-պրի մրցանակ 1980 թ. Կրակովի քաղաքապետարանի մրցանակ  

1981 թ. գրաֆիկայի փոքր ձևերի համար պատվո շքանշան (Լեհաստան)  

1983 թ. Ժամանակակից արվեստի թանգարանի մրցանակ (Լյուբլյանա, Հարավսլավիա) 

Ժամանակակից արվեստի ազգային հիմնադրամ (Փարիզ) 

1984 թ. Գրան-պրի (Փարիզ) 

Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի մրցանակ (Լիսաբոն, Պորտուգալիա) 

Փորագրանկարի և տպագիր պատկերների կենտրոնի մրցանակ (Լուվր, Փարիզ) 

1986 թ. Վարշավայի և Սիլեզիայի ազգային թանգարանների մրցանակներ (Լեհաստան) 

«Ժամանակակից էստամպ» եվրոպական առաջին բիենալի մրցանակ (Լյուքսեմբուրգ) 

1990 թ. Գաբրիել Օլիվիեի մրցանակ՝ Ժամանակակից արվեստի 24-րդ միջազգային փառատոնում (Մոնտե Կառլո) և այլն։  

Աշխարհի տարբեր երկրներում Ասատուրի մասին տպագրվել է ավելի քան 15 գիրք։  

 

Աշխատանքները գտնվում են Ազգային գրադարանում (Փարիզ), Էստամպների և նկարների ժողովածուում (Ֆլորենցիա), Փարիզի քաղաքային թանգարանում, Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում (Հռոմ), Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։  

Shopping Basket