1907 թ. – ծնվել է Հալեպում (Սիրիա)։
1919 թ. – տեղափոխվել է Կահիրե (Եգիպտոս), որտեղ սկսել է հաճախել Գալուստյանների գիմնազիա։
1924 թ. — հաստատվել է Փարիզում։
1930 թ. – ավարտել է պետական ճարտարապետական դպրոցը՝ միաժամանակ հաճախելով Գրանդ-Շոմյերի ակադեմիա։ Ֆրանսիական գեղանկարիչների ցուցահանդեսում ստացել է I կարգի մրցանակ։
1930 թ.-ից աշխատանքները մշտապես ցուցադրվել են «Անկախների սրահում», «Անի» ընկերությունում և «Հայ անկախ նկարիչների միությունում»։
1939 թ.-ից կայացել է Գառզուի ավելի քան 100 անհատական ցուցահանդես։
1941 թ.-ից ցուցադրումներ «Աշնանային սրահում»։
1945 թ.-ից մշտական ցուցադրումներ «Դրուան Դավիթ» պատկերասրահում։
1945 թ. – ստացել է Իլ-դե-Ֆրանսի I մրցանակ։
1955 թ. – պարգևատրվել է Մեծ մրցանակով (Տոկիո)։
1956 թ. – նկարչին շնորհվել է Պատվավոր լեգիոնի շքանշան։
1958 թ. – ստացել է «Արվեստի և գրականության ասպետի» տիտղոս։
1950-60-ական թթ. – Կոմեդի Ֆրանսեզի, Լա Սկալայի, Փարիզի ազգային թատրոնի բեմանկարիչն էր։
1977 թ.-ից ֆրանսիական Նկարիչների ակադեմիայի իսկական անդամ էր։
1980 թ. – պարգևատրվել է «Մարտիրոս Սարյան» շքանշանով։
1984 թ. – անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Երևանում և Մոսկվայում։
2000 թ. – մահացել է Փարիզում։
2007 թ. – անհատական ցուցահանդես՝ նվիրված ծննդյան 100-ամյակին, Հայաստանի Ազգային պատկերասրահ (Երևան)։
Նկարչի մասին տպագրվել են մեծ թվով հոդվածներ և մենագրություններ։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում։