1937 թ. – ծնվել է Վանաձորում (Հայաստան)։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես նկարիչ-ձևավորող աշխատել է քիմիական գործարանում (Վանաձոր)։
1975 թ.-ից ամբողջովին նվիրվել է գեղանկարչությանը։
Ինքնակրթությամբ է զբաղվել Երևանի և Մոսկվայի թանգարաններում, գրքերով և ալբոմներով ուսումնասիրել է մեծ վարպետների ստեղծագործությունները։ Իր ուսուցիչներն է համարել հայ մանրանկարիչներին, ինչպես նաև հայ այնպիսի վարպետների, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Մինասը և այլոք։
Համաշխարհային գեղանկարչության մեջ նրա համար նախապատվելի էին Ռեմբրանդը և Վան Գոգը։ Կարծում էր, որ իր՝ որպես նկարչի ձևավորման գործում մեծ է եղել Լոռվա ձորի բնության դերը։
1986 թ. – Չեխոսլովակիայում հրատարակվել է «Հայկական ներկապնակ» ալբոմը, որում Մինասի, Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքների կողքին ներկայացված էին նաև նրա 5 աշխատանքները։
1987 թ. – վեց աշխատանք է նվիրվել Ժամանակակից արվեստի թանգարանին (Երևան)։
1992 թ. – մահացել է Վանաձորում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։