PortfolioՇտեմարանՆոնա Գաբրիելյան

Նոնա Գաբրիելյան (1944)

1944 թ. – ծնվել է Թբիլիսիում։

1968 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպված լավագույն դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսին։

1971 թ.– ից՝ միջազգային խմբային ցուցահանդեսների (Կանադա, Ռուսաստան, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա), սիմպոզիումների (Լատվիա), բիենալների (Ֆրանսիա, Լեհաստան), մրցույթների (Ֆրանսիա, Իտալիա) մասնակից։

1978, 1980 թթ. – խեցեգործության միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի (Վալորիս, Ֆրանսիա)։

Անհատական ցուցահանդեսներ.

1980 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)

1986 թ. – Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության պատկերասրահ

1992 թ. – «Արվեստ» ամսագրի խմբագրություն (Երևան)

1993 թ. – «Ճանապարհ դեպի լույս», «Կուրհաուզ-Կոլոնադա» (Վիսբադեն, Գերմանիա)

1994 թ. – «Պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա», Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)

1995 թ. – «Կերամիկական պլաստիկա Հայաստանից», Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)

1996 թ. – Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)

1997 թ. – «GRS» կենտրոն (Քյոլն, Գերմաիա)

1998 թ. — Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)

 

1998 թ. – «Ճանապարհ» քաղաքային ցուցասրահ (Վալուֆ, Գերմանիա)

1999 թ. – «Cite Internationale des Arts» (Փարիզ, Ֆրանսիա)

1999 թ. – «Art Present» պատկերասրահ (Փարիզ, Ֆրանսիա)

2000 թ. – «Հայաստանի ժամանակակից արվեստ», «Im Alten Rathaus» քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)

2001 թ. – Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)

2003 թ. – քաղաքային պատկերասրահ (Բերգհայմ, Գերմանիա)

2005 թ. – Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)

2006 թ. – Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրության թանգարանում (Հայաստան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Դեկորատիվ արվեստի թանգարանում (Մոսկվա), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket