1940 թ. – ծնվել է Երևանում։
1966 թ. – ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։
Գեղանկարչություն և նկարչություն սովորել է եղբորից՝ նկարիչ Ռուբեն Ադալյանից, և ազատ ունկնդրի կարգավիճակով հաճախել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։
Աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։
С 1978 թ.–ից բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային խմբային ցուցահանդեսների մասնակից («Դրուան» պատկերասրահ, Փարիզ, «Լեգան» պատկերասրահ, Լիոն, «Գրան Պալե», Փարիզ, «Ցիմերլի» թանգարան, ՆյուՋերսի և այլն)։
Անհատական ցուցահանդեսներ.
1976 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան, (Երևան)
1982 թ. – պրոֆեսոր Աբրահամյանի անվան ռուսական արվեստի թանգարան (Երևան)
1990 թ. – Հայաստանի նկարիչների միություն (Երևան)
1996 թ. – Վիեննայի Ժամանակակից արվեստի թանգարան (Ավստրիա)
1998 թ. – Հայկական արվեստի կենտրոն, Փասադենա (ԱՄՆ)
2000 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
2005 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան)։