1940 թ. – ծնվել է Երևանում։
1965 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների (պարգևատրվել է պատվոգրերով և դիպլոմներով)։ Ավելի ուշ մասնակցել է միջազգային ցուցահանդեսների՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ռուսաստանում։
1976 թ. – պարգևատրվել է ՀԽՍՀ Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակով՝ «Հավերժական միություն», «Իմ քաղաքի շինարարները», «Կոլեգաներ», «Հաղթանակի օրը» աշխատանքների համար։
1970-1982 թթ. – Հ. Հակոբյանի, Մ. Գյուրջյանի, Գ. Սմբատյանի և այլոց հետ աշխատել է խճանկարային մոնումենտալ կոմպոզիցիաների վրա՝ Ջերմուկում, Ստեփանավանում, Գյումրիում, Սևանում։
1992 թ.– ից ստեղծագործություններում հայտնվում են աստվածաշնչյան սյուժեներ՝ «Խորհրդավոր ընթրիք», «Ողբ առ Քրիստոս» «Ավետում» և այլն։
Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ։
1999 թ. – մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվետի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։