1937 թ. – ծնվել է Երևանում։
1951 թ. – մի քանի ամիս սովորել է գեղարվեստի ուսումնարանում։
1955 թ.-ից հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից։
1957 թ. – բրոնզե շքանշան, Երևան։
1959 թ. – բրոնզե շքանշան, Երևան։
1960 թ.-ից ԽՍՀՄ, այնուհետև՝ Հայաստանի Նկարիչների միության անդամ։
1965 թ. – արծաթե մրցանակ, Երևան։
1977 թ. – Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1984 թ.-ից Հայաստանի ժողովրդական նկարիչ։
1986 թ. – ոսկե շքանշան, Թբիլիսի։
1997 թ. – ծննդյան 60-ամյակի առթիվ Բորիս Ելցինի կողմից պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։
1999-2001 թթ. – մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը։
2002 թ. – ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։
2007 թ. – մահացել է Գերմանիայում։
Անհատական ցուցահանդեսներ.
1978 թ. – Մոսկվա
1979 թ. – Լենինգրադ, Օդեսա
1980 թ. – Երևան
1985 թ. – Երևան
1985 թ. – Դետրոյդ, Լոս Անջելես
1988 թ. – Երևան
1990 թ. – Լոնդոն
1997 թ. – Երևան
2002 թ. – Մոսկվա
2008 թ. – հետմահու ցուցահանդես, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան։
Աշխատանքները գտնվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
2008 թ. – մահվան տարելիցի կապակցությամբ նկարչի ընտանիքի կողմից Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրաբերվեց մի քանի աշխատանք։