1937 թ. – ծնվել է Թբիլիսիում։
1956-1958 թթ. – սովորել է Թբիլիսիի գեղարվեստի դպրոցում։
1963-1968 թթ. – սովորել է Գեղարվեստի ակադեմիայում (Հայաստան)։
1973 թ. – ից բազմաթիվ խմբային ցուցահանդեսների (Ճապոնիա, Լեհաստան, Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա), սիմպոզիումների (Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան) մասնակից։
1973, 1975 թթ. – արժանացել է դիպլոմի (Վալորիս, Ֆրանսիա)։
1983 թ. – արժանացել է I կարգի մրցանակի (Ֆրանսիա, Իտալիա)։
2001թ. – ից՝ Գերմանիայի նկարիչների պրոֆեսիոնալ միության անդամ, «Կերամոս» միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան)։
Անհատական ցուցահանդեսներ.
1980 թ. – Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
1986 թ. – Հայկական մշակույթի կենտրոն (Մոսկվա)
1987 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
1990 թ. – «Հիշողություններ 1915-ի մասին» (Խարթում, Սուդան)
1993 թ. – Կուրհաուզ-Կոլոնադա (Վիսբադեն, Գերմանիա)
1994 թ. – Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)
1994 թ. – Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմաիա)
1995 թ. – Կրեյսհաուզ պատկերասրահ (Բրեգհայմ, Գերմանիա)
1996 թ. – Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-զալ (Վիսբադեն, Գերմանիա)
1997 թ. – GRS կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
1998 թ. – հին քաղաքապետարան (Վալուադո, Գերմանիա)
1999 թ. – Արվեստի միջազգային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
2000 թ. – քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
2024 — մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), կիրառական արվեստի թանգարանում (Մոսկվա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Ֆրանսիա, Իտալիա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Հունգարիա, Գերմանիա) և այլուր։