PortfolioՇտեմարանՎազգեն Բաժբեուկ-Մելիքյան

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան (1941-2004)

1941 թ. – ծնվել է Թբիլիսիում։

1957 թ. – ից սկսել է նկարչություն սովորել հորից՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից։

1968-1973 թթ. – սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում։

1974 թ. – դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան։

1975 թ. – նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում» ցուցահանդեսում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)։

1976 թ. – ից համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից։

1977 թ. – տեղափոխվել է Երևան։

1982 թ.- ից Նկարիչների միության անդամ։

1985 թ. – մասնակցել է ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդեսի (Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան)։

1997 թ.- «Ժամանակակից արվեստի թանգարանը XXI դարի շեմին» ցուցահանդեսի մասնակից (Նկարիչների միություն, Երևան)։

2000 թ. – անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում (Երևան)։ Անհատական ցուցահանդես 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում (Գյումրի, Հայաստան)։

2004 թ. – մահացել է Երևանում։

Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Ս. Փարաջանովի թանգարանում (Երևան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի աշխարհի այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket