Շտեմարան

Ալեքսեյ Պապովյան

Ալեքսեյ Պապովյան (1941-2023) 1941 թ. – ծնվել է Բաքվում։  1971 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։  1972 թ.–ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների,…

+

Ալեքսեյ Պապովյան (1941-2023)

1941 թ. – ծնվել է Բաքվում։  

1971 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։  

1972 թ.–ից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և բիենալների մշտական մասնակից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Սուդան, Բալթյան երկրներ, Հունգարիա, Լեռնային Ղարաբաղ և այլն)։  

1973 թ. – «Քանդակագործություն և գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի (Մոսկվա)։ 

1974 թ.–ից Հայաստանի և ԽՍՀՄ Նկարիչների միությունների անդամ։   

1986 թ. – Զինտարիայում կայացած միջազգային սիմպոզիումում արժանացել է դիպլոմի (Լատվիա)։ 

 

Անհատական ցուցահանդեսներ. 

1980 թ. – Ֆիզիկայի ինստիտուտ (Երևան)  

1991 թ. – «Yanc» ակումբ (Փարիզ) 

1996 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)  

1996 թ. – Հայաստանի դեսպանատուն (Փարիզ)  

1999 թ. – «Art Present» պատկերասրահ (Փարիզ)  

2000 թ. – Արվեստների կենտրոն (Ուլմ, Գերմանիա)  

2002 թ. – A.L.B.A. (Փարիզ)  

 

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Վանաձորի գեղարվեստի թանգարանում (Հայաստան), «Վալուա» պատկերասրահում (Փարիզ), Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում։