1943 թ. – ծնվել է Բեյրութում (Լիբանան)։
1959 թ. – ից հաճախել է Բեյրութում գտնվող իտալական մշակույթի տուն, սկսել է մասնակցել խմբային ցուցահանդեսների։
Տեղափոխվել է Իտալիա, որտեղ հաճախել է Պիետրո Վանուչիի Ակադեմիա։
1964 թ. – տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։
1968 թ. – ից աշխարհի տարբեր երկրներում ունեցել է ավելի քան 80 անհատական ցուցահանդես։
Մասնակցել է ավելի քան 50 միջազգային բիենալների և սրահների, որոնցում հանդես է եկել որպես յուրատեսակ նկարների, ջրաներկային աշխատանքների, տպագիր գրաֆիկայի (փորագրանկար, էստամպ և այլն) ակնառու վարպետ։
Մասնակցել է միջազգային այնպիսի դիտումների, ինչպիսիք են.
1984 թ. – «Բնանկարը ժամանակակից արվեստում», Գեղեցիկ արվեստների դպրոց (Փարիզ),
1989 թ. – «Կյանքի գույներ» (Փարիզ, Պրահա),
1992 թ. – «Փոքր ձևերի արվեստ» (Գերմանիա)։
1978 թ. –ից կատարում է մի շարք գրքերի նկարազարդման աշխատանքները. Ժան Քլոդ Շնեյդերի «Ստվերներ» բանաստեղծությունների ժողովածուն, Լուիջի Մորմինոյի «Թռչնապահուհին», Մաքս Կլարակ-Սերուի «Միջին եղանակը», Կամիլո Սբարբարոյի բանաստեղծությունների ժողովածուն, Յանիս Ռիդսոսի «Փոխարինում» պոեմը, Ադոնիսի «Փառաբանում-2»-ը, Իսսա Մակլուֆի «Մոլորությունը» և այլն։
Ասատուրն արժանացել է ավելի քան 25 պարգևի, որոնց թվում՝
1972 թ. – ոսկե շքանշան III միջազգային բիենալում (Ֆլորենցիա)
1973 թ. – Էպինալ քաղաքի արծաթե շքանշան (Ֆրանսիա)
1975 թ. – Ջիվայի բիենալում՝ Գրան-պրի մրցանակ 1980 թ. – Կրակովի քաղաքապետարանի մրցանակ
1981 թ. – գրաֆիկայի փոքր ձևերի համար պատվո շքանշան (Լեհաստան)
1983 թ. – Ժամանակակից արվեստի թանգարանի մրցանակ (Լյուբլյանա, Հարավսլավիա)
Ժամանակակից արվեստի ազգային հիմնադրամ (Փարիզ)
1984 թ. – Գրան-պրի (Փարիզ)
Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի մրցանակ (Լիսաբոն, Պորտուգալիա)
Փորագրանկարի և տպագիր պատկերների կենտրոնի մրցանակ (Լուվր, Փարիզ)
1986 թ. – Վարշավայի և Սիլեզիայի ազգային թանգարանների մրցանակներ (Լեհաստան)
«Ժամանակակից էստամպ» եվրոպական առաջին բիենալի մրցանակ (Լյուքսեմբուրգ)
1990 թ. – Գաբրիել Օլիվիեի մրցանակ՝ Ժամանակակից արվեստի 24-րդ միջազգային փառատոնում (Մոնտե Կառլո) և այլն։
Աշխարհի տարբեր երկրներում Ասատուրի մասին տպագրվել է ավելի քան 15 գիրք։
Աշխատանքները գտնվում են Ազգային գրադարանում (Փարիզ), Էստամպների և նկարների ժողովածուում (Ֆլորենցիա), Փարիզի քաղաքային թանգարանում, Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում (Հռոմ), Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։