Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է Ջավեդ Վասսեհի անհատական ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա սույն թվականի 04.04, ժամը՝ 16:00, Ջավեդ Վասսեհը ազգությամբ աֆղանցի է, ով պատերազմի ժամանակ տեղափոխվել է Գերմանիա, ուր մինչ այժմ էլ բնակվում և աշխատում է:
Ջավեդ Վասսեհը ծնվել է Աֆղանստանում: Մանկությունը հիշվող էր և հաճելի: Բայց պատերազմի պատճառով ավելի քան 30 տարի առաջ տեղափոխվեց Եվրոպա:
«Իմ նկարները կարծես ռադիոկայան լինեն, եթե խորանաք դրանցում և ոչ թե ուղղակի անցնեք կողքով, ապա կլսեք հետաքրքիր պատմություններ… Հիշողությունները մանկությունից՝ գեղեցիկ ձյունառատ ձմեռն Քաբուլում, խաղերն օդային օձերով եղբորս՝ Շեքեբի հետ: Դրանք լավ հիշողություններ են, քաղցր հիշողություններ…: Եվ հիշողություններ՝ դառը համով, ծնողներից հեռու՝ արդեն Գերմանիայից»։
Հայտնվելով Գերմանիայում՝ նա այցելում էր պատկերասրահներ ու թանգարաններ, հաճախում համերգներ: Արվեստի աշխարհը գրավում էր իրեն, թեև նոր և բացարձակ անծանոթ էր իրեն:
Սկզբում նա ստիպված էր տարբեր աշխատանքներ կատարել ապրուստը հոգալու համար և կամաց-կամաց սկսեց նկարել: Նկարում էր ածուխով և ակրիլ ներկերով: Ժամանակի ընթացքում նա փորձ ձեռք բերեց և դարձավ իր ուրույն ոճի և տեխնիկայի հեղինակը՝ օգտագործելով սովորական ցնցուղ և գերադասելով ուղղահայաց ֆորմատը:
Ջավեդը պրոֆեսիոնալ արվեստի կրթություն չունի, բայց Մյունստերի ակադեմիայի նախկին ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շելի կողմից ստացավ հովանավորչություն: Սկսեց մասնակցել ցուցահանդեսների Գերմանիայում և Գերմանիայից դուրս, մասնավորապես՝ Մյունստերի Franz –Hitze –Haus ակադեմիայում: Ջավեդի վերջին ցուցահանդեսը կայացավ Նյու Յորքում:
«Իմ նկարները հաճախ վերնագրեր չունեն, քանի որ դրանք գույնով արտահայտված զգացմունքներ են: Զգացմունքներ անցյալի և ներկայի մասին, թե ինչպես եմ ինքս ինձ ընկալում շրջապատող աշխարհում, իմ փիլիսոփայությունը…»
Ջավեդ Վասսեհ
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 20․04․2025
Տոմսն արժե՝ 500 դրամ
Տոմսն արժե՝ 500 դրամ