Նախագծեր

«Maestro-ն»՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մինչև հունիսի 30-ը արվեստասերին հասանելի են նկարիչ Էդուարդ Խարազյանի «Maestro-ն» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սա հեղինակի հետմահու առաջին անհատական ցուցահանդեսն է, որը նախաձեռնել է Երևանի ժամանակակից արվեստի…

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մինչև հունիսի 30-ը արվեստասերին հասանելի են նկարիչ Էդուարդ Խարազյանի «Maestro-ն» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Սա հեղինակի հետմահու առաջին անհատական ցուցահանդեսն է, որը նախաձեռնել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։

Հիշեցնենք՝ ցուցահանդեսը բացվել է հունիսի 17-ին։

Հեղինակն ընդգծում էր՝ իր կյանքն այպես է ապրել, որ այն վերածվել է նկարչության, իսկ նկարչությունը՝ կյանքի։

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։

1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։

 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։

1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։

1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։

1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։

Խարազյանը որպես նկարիչ հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»։

Նկարիչը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին։