«Ժամանակի ընթացքում» — միջազգային ցուցահանդես
Երեւանի Ժամանակակից արվեսի թանգարանը, TRUICART Evens Brrand-ը եւ համադրող Դան Տուդոր Տրուիկա-ն սիրով հրավիրում են ձեզ ներկա գտնվելու “Ժամանակի ընթացքում” խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Բացումը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 4-ին, ժամը 18։00-ին, Երեւան, Մաշտոցի 7 հասցեում։
Ռումինիայի եւ Հայաստանի՝ երկու եղբայր ժողովուրդների ավանդույթը եւ մշակույթը ստիպում են մեզ հավատալ, որ պատմական շրջադարձերից այն կողմ, կիսված ճակատագրերը ի ցույց դրված տարբեր մշակութային նախագծերի միջով, ուժեղացնում են մեր բարեկամությունը, միջազգային հարթակում մեր արժանապատվությունը եւ արժեքները։ Մեր տեսլականը հետեւյալն է՝ ցույց տալ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հունաստանի պրոֆեսիոնալ արվեստագետների վերջին, բարձրորակ աշխատանքները՝ մի յուրօրինակ տեսողական ճամփորդություն, որ գնում է պատկերավորից մինչեւ աբստրակտ՝ օգտագործելով բազմաթիվ տեխնիկաներ եւ արտահայտման ձեւեր։
Ցուցահանդեսը համախմբում է միջազգային հայտնի 26 արվեստագետների ստեղծագործությունները Ռումինաիյից, Բուլղարիայից եւ Հունաստանից՝ ROXANA BAROI, ADRIANA CALU, ANDANA CALINESCU, MIHAELA COCHECI, CORNELA VICTORIA DEDU, DANIEL CACIUN, KONSTANTNIN DONCHEV, IONA ENESCU TRUICA, IOANA LIDIA ILEA, REBECA EMANUELLA MANESCU, AURELIA MATEL, RUXANDRA SIBIL MERMEZE, GABRIELA NAFTANAILA LEVENTU, ANA OPRISOREANU, VICTORIA CARAIMAN PASTUCH, ELENA SAFTA, DAN SEMENESCU, EVANGELIA TAKA, MIHAELA TEODORESCU, PETRONELA TOMA, DAN TUDOR TRUICA, CORNEL VANA & ZANCU MARINA։
Բուխարեստից երեք արտիստներ՝ STEFAN PELMUS, MUGUR POPA & CARMEN VAIDEANU, ներկայացված FORMART պատկերասրահի կողմից, նույնպես ներկա կգտնվեն միջոցառմանը։
Ցոցահանդեսը բաց կլինի Ապրիլի 4-ից 11-ը։
«Մարսու դռներ» — Րաֆֆի Դավթյան
Արվեստագետը, ֆիգուրների չնշանակված, չկարգավորված համադասավորության ժեստով ասես ձգտում է բացարձակ ազատությունների ինչ-որ մի «անարխիական» տարածության` որպես աշխույժ վազքի` ճնշումների ու ենթարկումների սահմաններից դուրս գտնվող բաց դաշտի փոխաբերության: Մինչդեռ նախագիծը երթուղիներ է փնտրում և հարցադրում է կապանքների մեջ առնող ինչ-որ վարչական-նորմատիվային պայմանականությունից ազատվելու հնարավորության միտքը, ճնշման «կենտրոնը» ծանրօրեն կախված է յուրաքանչյուր մարմնի վրա:
Յուրաքանչյուր առանձին ինքնության կրողները, որոնց թիվը նախագծում փոքր չէ, իրենց վրա կրում են տիրական հետերոսեռական օրենքի` ֆալոցենտրիզմի բեռը: Յուրաքանչյուր ֆոտո-ֆիգուր սեփական սեռական օրգաններին է սեղմել տեղական դիտողի համար տարօրինակ մի առարկա` դռան մեխանիկական մետաղյա «քուբեհ» (բառը պարսկերեն նշանակում է այն, ինչով խփում, թակում են): Անցյալում քուբեհները Իրանում ունեին ազդանշան տալու, հյուրի գալստյան մասին տեղեկացնելու նշանակություն. դրանք օգտագործվում էին դռները թակելու համար: Քուբեհներն օգտագործում էին նաև սեռային տարբերակման համար. յուրաքանչյուր դռան թակիչ ոճավորված էր ֆալոսի կամ հեշտոցի նմանությամբ: Իրանում դրանք դրվում էին մասնավոր և հանրային հաստատությունների դռների ու դարպասների վրա: Թեև տեխնոլոգիական նորարարությունների ներդրմամբ դրանք գործնականում կորցրել են իրենց կիրառական նշանակությունը` քուբեհներն այժմ էլ ներկա են երկրի հասարակական համատեքստում` ի սեր պահպանողական ծեսերի և գենդերային նախապաշարմունքներով, կարծրատիպերով լի սովորույթների: Սեռային քուբեհները երկրում սկսեցին կիրառվել Իսլամի տարածման հետ: Սեռային տարբերակման այդ խորհրդանիշները թակելիս տարբեր ձայնային ազդանշաններ են հանում. արականը` ցածր և խուլ, իգականը` բարձր և զնգուն: Հյուրընկալողները հնչող ձայնի բնույթից տեղեկանում էին հյուրի սեռական պատկանելության մասին: Եթե այցելուն կին էր, ապա դռան մոտ նրան դիմավորում էր նույն սեռի ներկայացուցիչը և ընդհակառակը: Մյուս կողմից, եթե հյուրընկալողներն իմանում էին անծանոթ տղամարդու գալստյան մասին, ապա տան կանայք պարտավոր էին ծածկվել ոտքից գլուխ…
Քուբեհների`որպես սեռի տարբերակման գործիքի օգտագործման իմացաբանական էֆեկտը նախագծում ստանում է այսպիսի տեսք` կենսաբանական սեռը ենթարկվում է սոցիալական և մշակութային կարգին, սեռային տարբերակումը նախորդում է սոցիալականին և անխուսափելիորեն կախված է սոցիալականից` հղելով ստորակարգության բարձրագույն կետին`«հետերոսեռական օրենքին», որի ներսում, ինչպես համարում է Ջ. Բաթլերը, սուբյեկտիվությունը պերֆորմատիվ է և թատերականացված ձևով վերարտադրում է այդ հետերոսեռական օրենքի տիրական սոցիալական նորմերը: Մարմինը չի սահմանափակվում ֆիզիկականով, ֆիզիկական մարմնի ավարտը դուռ է բացում դեպի սոցիալականը:
Պարսկական քուբեհների օգտագործմամբ` արվեստագետը չի փորձում «տեղայնացնել» խնդիրը: Մարմնի, սեռականության, սուբյեկտիվության մասին ներկայացված «պատմությունը», մեծ հաշվով, ուղղված է դեպի վերազգայինը, համընդհանրականը: Սեռի խնդիրը Րաֆֆի Դավթյանի համար հրատապներից մեկն է` հատկապես հաշվի առնելով արվեստագետի կենսագրական գործոնը և այն երկրի (Իրան) համատեքստը, որտեղ նա ծնվել և ապրում է:
Ինստալացիայի տարածությունը վերածվում է մի շրջանակի, որտեղ «գենդերային անհանգստությունը» ցանկանում է խախտել տրված աշխարհակարգը և հիերարխիայի անսասան հետևողականությունը: Նախագիծը ճնշող կենտրոնից «փախուստի» ու ճնշումների դեմ պայքարի մասին է, նաև` հրավիրում է խորհել իշխող դիսկուրսը սասանող տարակենտրոնացման երթուղիների ու շեմերի շուրջ:
Տարիների ընթացքում Րաֆֆի Դավթյանի մոտ նաև հետաքրքրություն առաջացավ փորձարարական լուսանկարչության նկատմամբ՝ ծնելով մեծ թվով լուսանկարչական գործեր, որոնց կենտրոնական թեման մարդու մարմինն է և սոցիալական կյանքի հետ նրա բազմատեսակ հարաբերությունները: Լայն առումով՝ Րաֆֆի արվեստագետի աշխատանքը կարելի է բնութագրել որպես տարբեր բնագավառների երկխոսություն ավանդական գեղարվեստական պրակտիկաների հետ, դրանց ներսում և դրանց դեմ:
Րաֆֆի Դավթյանի արվեստագիտական կարիերայի համար հատկապես վճռական եղավ 2007 թվականը, երբ սկիզբ առավ նրա բեղմնավոր գործակցությունը համադրող, արվեստի քննադատ, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի նախագահ Սուսաննա Գյուլամիրյանի հետ: Այս գործակցությունը հետագա տարիներին վերածվեց մեծաքանակ նախագծերի շարքի, որի մեկնակետը Րաֆֆիի առաջին գենդերային նախագիծն էր՝ «Մարդու դռներ»-ը:
Թեհրան վերադառնալուց հետո Դավթյանի աշխատանքում տեղի ունեցավ տեղաշարժ: Նրան հետաքրքրում էր ավելի լայն կենսաքաղաքական պարադիգմը, դրա ներգործությունը մարդու մարմնի վրա և ճյուղավորումներն ու դիսկուրսային տնտեսությունը իրանական համատեքստում: Այս տեսանկյունից տիպական էր նրա քաղաքական արվեստի նախագիծը՝ «Հրեշտակի հնարավորությունը», որ նա ներկայացրեց 2011-ին Շարժայի միջազգային բիենալեում (նախագծի համադրող` Սուսաննա Գյուլամիրյան): Ազդվելով Ջ. Ագամբենի՝ homo sacer ժամանակակից սահմանումից և այն հարցերից, որ նա տալիս է օրենքի բնույթի և իշխանության միջև փոխհարաբերության մասին, Րաֆֆին ստեղծում է աշխատանքներ, որոնք բերում են Ագամբենի հարցերը իշխանության ու կրոնի միջև փոխհարաբերությունների և այն մեխանիզմների հետազոտության դաշտ, որտեղ կրոնը ծառայում է որպես լեգիտիմացման մեկնակետ իշխանության համար:
Րաֆֆի Դավթյանն ունեցել է 4 անհատական ցուցահանդես և մասնակցել 21 խմբակային ցուցադրության: 2004թ. նա ճանաչվել է «Միջազգային լուսանկարչական մրցանակներ» մրցույթի (Կալիֆորնիա, ԱՄՆ) հաղթող:
Շնորհակալություն Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրինությանը նախագիծը հյուրընկալելու համար:
ՌՈւԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ցուցահանդես




(Աբովյան 2)
«Հրաշալի Տասնյակը» — 20-րդ դարի Եվրոպական նկարիչների աշխատանքների ցուցահանդես
50 — հոբելյանական ցուցահանդես
2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, ինչպես նաև նշվում է թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը:
2022 թ. հունիսի 17-ից Կառավարական տուն N 2 հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մի քանի տասնյակ հեղինակի մոտ 300 աշխատանք, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմության ու գործունեության մասին վավերագրական նյութեր, ինչպես նաև տարբեր հեղինակների կողմից նկարահանված արվեստագետներին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից և պետական տոներից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:
Տոմսարկղը աշխատում է մինչև 17:00:
Մուտքի տոմսը — 1500 դրամ
Ֆելիքս Եղիազարյանի գեղանկարերը
1965 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը։1970 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը:
1974 թվականից եղել է Հայաստանի Նկարիչների միության, 1997 թվականից՝ «Figuration Critique» նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ:
2005 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։
Հայաստանի Հանրապետության Վաստակավոր նկարիչ (2012) ։
Ֆելիքս Եղիազարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում, և նշանակալից մասնավոր հավաքածուներում աշխարհով մեկ:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 18։00-ին և կգործի
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 098 900 218 հեռախոսահամարով և contact@bak.am էլեկտրոնային հասցեով։
Նաիրա Թումանյան — անհատական ցուցահանդես
թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը, թանգարանը ներկայացնում է նոր անուն: Այս
տարի դա նկարիչ-դիզայներ Նաիրա Թումանյանն է, ով հանդես կգա իր զգալի հավաքածուից շուրջ 40
աշխատանքներով: Միջոցառման բացման արարողությանը կներկայացվի ցուցահանդեսի պատկերագիրքը,
ինչպես նաև իրենց ելույթներով հանդես կգան կիթառահար Թաթուլ Հաջյանը և դաշնակահար Լևոն
Հարությունյանը:
ժամանակակից Պարային Հարթակ
Arche Stereo TYPE — Արամ Ազարյանի անհատական ցուցահանդես