Վարդան Տեպիկյան — «Արվեստական բանականություն»
————————
«Արվեստը ակտ է։ Մնացածը՝ հետևանք»
2020-ին մեկնարկած «Դիտորդներ» շարքը՝ ֆիգուրատիվ երկխոսություններով, այսօր վերածվել է վերացական ռեբուսների։ Այլևս չկա պատրաստ պատկերի առաջարկ։ Միայն ակնարկներ են՝ գծեր, գույներ, ձևեր, որոնք պատասխանը փնտրում են քո ներսում։ Այստեղ հարցը «Ի՞նչ եմ տեսնում» իրականում նշանակում է՝ «Ի՞նչ եմ զգում»։ Արվեստը տեղի է ունենում ներսումդ։ Քանի որ այն, ինչ տեսնում ես, դու ես։
⸻
Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ արվեստը սկսվում է քո ներսից։
Վարդան Տեպիկյան
Ջավեդ Վասսեհ (Գերմանիա) — անհատական ցուցահանդես
Salut, Francophonie!
Ժամանակակից արվեստի թանգարանը ամեն տարի գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին հյուրընկալում է ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են զանազան միջոցառումներով՝ կապված Ֆրանսիայի, նրա լեզվի և մշակույթի հետ: Այս տարի թանգարանը կազմակերպել է ցուցահանդես իր հավաքածուում գտնվող ֆրանկոֆոն երկրների նկարիչների գործերով:
Բագրատ Արազյան — “Frontier”
սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու Բագրատ Արազյանի “Frontier” նախագծի բացմանը:
Բացումը կկայանա 2025թ․ հունվարի 25-ին, ժամը 16։00-ին։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԸ vol. 3




• նվերներ,
• արվեստի պարագաներ,
• վարպետաց դասեր։

“I’m Proud to Be Armenian” հիմնադրամ
Դավիթ Սահակյանց — անհատական ցուցահանդես
Նոյեմբերի 5-ին, ժամը 17։00-ին սիրով հրավիրում ենք ձեզ Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Դավիթ Սահակյանցի անհատական ցուցահանդեսի բացմանը։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 15-ը։
—————————-
Նկարիչ, կինոռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր Դավիթ Սահակյանցը ծնվել է 1975-ին Երեւանում, նշանավոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ընտանիքում: 1992 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում` Հայաստանի ազգային կինոկենտրոնում, որպես նկարիչ-անիմատոր: 2008թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2010-ին Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան, որը ղեկավարում է: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հոթ հոթ դոգ» (2002թ.), «Ուղիղ եթեր» (2002թ.), «Այդ օրը» (2002թ.), «Խաղ» (2003թ.), «Կանխագուշակում» (2003թ.), «4 երգ» (2007թ.), «Սովորական մուլտեր» (2007թ.), «Երաժշտական այբբենարան» (2007թ.), «Երգող թվեր» (2008թ.), «Հայրեններ» (2009թ.), «Մհերի խնդրանքը» (2011թ.) և այլն: Նա հեղինակ է ավելի քան 30 անիմացիոն ֆիլմերի, տեսահոլովակների և ուսումնական ֆիլմերի: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
ԱԽՍԱՐ ՄՈՒՐԻԵՎ — MAGNIFIQUE VOYAGE, ou l’HISTOIRE D’UN HOMME
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը և Անտոն Լևախինն առաջին անգամ ներկայացնում են.
Ժամանակակից գեղանկարիչ Ախսար Մուրիևի MANIFIQUE VOYAGE, ou l'HISTOIRE D'UN HOMME (ֆրանսերենից թարգմանված՝ «Հոյակապ ճանապարհորդություն, կամ մեկ մարդու Պատմություն») խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը պատմում է քնարական հերոսի ստեղծագործական ուղու մասին, որն արտացոլված է գեղանկարչական կտավներում: Այն բացահայտում է հեղինակի տեսակետը սեփական ճանապարհորդությունների վերաբերյալ՝ իր անձնական պատմությունների միջոցով։
Ֆրանսերեն լեզուն փոխհարաբերություններ է կառուցում Ախսար Մուրիևի ստեղծագործությունների և Մարսել Պրուստի մտորումների և նրա «Կորուսյալ ժամանակի որոնումներում» magnum opus-ի հերոսների միջև՝ ընդգծելով ցուցահանդեսի փիլիսոփայական բովանդակությունն ու նոստալգիկ ինտոնացիան: Կրկնակի խորագիրն ընդգծում է ցուցահանդեսի դուալիստական համատեքստը, այն պատմում է «մեկ մարդու պատմությունը», որը դառնում է ինքը՝ դիտողը։
Ցուցահանդեսին կներկայացվեն Ախսար Մուրիևի 2023-2024 թվականներին ստեղծած աշխատանքները, այդ թվում այնպիսի կտավներ և մեծածավալ եռապատկերներ, ինչպիսիք են «Հոյակապ ճանապարհորդություն», «Արևային պար», «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» և «Դինամիկ կոմպոզիցիա երեք մասից»։ Ցուցահանդեսային տարածքում այս աշխատանքները միավոված են վառ ամբողջության մեջ, նրանց պատկերներն ու իմաստները մտնում են գունեղ երկխոսության մեջ՝ միասին ստեղծելով մեկ հուզիչ կոմպոզիցիա:
Ցուցահանդեսի համադրողն Անտոն Լևախինն է, ով առաջին անգամ չէ, որ համագործակցում է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, նա նաև աջակցել է 2024 թ. Վենետիկի 60-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան, Մաշտոց 7): Մուտքը՝ հրավիրատոմսերով:
Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի 2024 թ. սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 27-ը, ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ը (դրամարկղը՝ մինչև ժամը 17:30), բացի երկուշաբթի օրերից:
ԱԽՍԱՐ ՄՈՒՐԻԵՎ
Ախսար Մուրիևը ծնվել է Վլադիկավկազում և բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել տեղի Նորաձևության և դիզայնի ինստիտուտում: 2004թ.-ից Ախսար Մուրիևը սկսում է աշխատել նորաձևության ոլորտում, Բենետոն ընկերությունում նրա տաղանդը նկատում է կոնգլոմերատի հիմնադիր և հայտնի իտալացի կոլեկցիոներ Լուչանո Բենետոնը։ 2013թ.-ից նկարիչը սկսում է համագործակցել Անտոն Լևախինի հետ և մասնակցում է մի շարք միջազգային մշակութային նախագծերում: Միևնույն ժամանակ Մուրիևը դասավանդում է՝ իր փորձը փոխանցելով երիտասարդ տաղանդավոր նկարիչներին և դիզայներներին գրաֆիկայի, գեղարվեստական ձևավորման և կոմպոզիցիայի կուրսում։
2017 թվականին Ախսար Մուրիևն ընդունվում է Հռոմի Հայրապետական Գրիգորյան համալսարան և մասնակցում է Կոլիզեումի, Հռոմեական ֆորումի և Պալատինյան բլուրի հնագիտական այգու պեղումներին: Իտալիայում նկարիչն ուսումնասիրում է կրոնական գեղանկարչություն, միջնադարի և Վերածննդի արվեստը, առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրում է վաղ քրիստոնեական եկեղեցու հարուստ մշակութային ժառանգությունը և աշխատում է գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ստեղծման վրա։
ԱՆՏՈՆ ԼԵՎԱԽԻՆ
Անտոն Լևախինը Կազանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: Մի քանի տարի հաջողությամբ աշխատելով միջազգային ֆինանսական հաստատություններում՝ նա հիմնեց A&A Worldwide ընկերությունը և ամբողջությամբ տրվեց իր հիմնական հետաքրքրությանը՝ արվեստին: Իտալիայում անցկացրած տարիները, Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում նկարչության դասերի այցելությունը (Villa Medici, Académie de France à Rome) զգալիորեն ընդլայնել են նրա ստեղծագործական հնարավորությունները: 2015թ. Անտոն Լևախինի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում՝ Վլադիսլավ Մամիշև-Մոնրոյի հետահայաց ցուցահանդեսի շրջանակում:
Անտոն Լևախինը բազում երաժշտական նախագծերի հեղինակ է, միջազգային փառատոների և հեռուստանախագծերի հիմնադիր: Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում 2022 թվականի հուլիսին ներկայացվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան կամ Պատժված անառակը» օպերայի բեմադրությունը, որտեղ Անտոն Լևախինը հանդես է եկել որպես գեղարվեստական ղեկավար:
Երկար տարիներ է, ինչ Լևախինը համագործակցում է առաջատար նկարիչների և միջազգային հաստատություների հետ, ժամանակակից արվեստի խոշորագույն համաշխարհային ֆորումում՝ Վենետիկի բիենալեում իրականացնում է ցուցահանդեսային նախագծեր, որոնք արժանանում են բարձր գնահատանքի: