332110189_152828470974991_4809146629070882278_n

ՌՈւԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ցուցահանդես

📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՃԵՄԱՍՐԱՀ
ՌՈւԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ցուցահանդես
Մարտի 4-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ծննդյան օրը, «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում բացվել է անհատական ցուցահանդես:
ներկայացված են գեղանկարչի ինչպես հայտնի, այնպես և դեռևս չցուցադրված աշխատանքներ՝ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից։
ℹ️ Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 31-ը, ամեն օր, ժամը՝ 11:00-ից 19:00:
📞 Տոմսերի և տեղեկություններրի համար կարող եք զանգահարել 098881717 հեռախոսահամարով
🌐 Տոմսերի առցանց վաճառքը՝ հետևյալ հղումով.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)
293521560_595247811947363_3187093393688248815_n

«Հրաշալի Տասնյակը» — 20-րդ դարի Եվրոպական նկարիչների աշխատանքների ցուցահանդես

Հուլիսի 15-ին, երեկոյան ժամը 6-ին Երևանում բացվում է 20-րդ դարի Եվրոպական նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Հրաշալի Տասնյակը» խորագրով։
Ցուցահանդեսը կազմակերպված է ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ և Պրահայի ՎԱՐԲՈ ԱՐԹ ցուցասրահի կողմից։
Արվեստասեր հասարակությանը կներկայացվեն Ժանսեմի, Գառզուի, Բեռնար Բյուֆֆեյի, Սալվադոր Դալիի, Լուի Տոֆֆոլիի, Ժակ Պելլեգրինի, Կլոդ Վայսբուշի, Յոզեֆ Շիմայի, Ժան Միոտի և Սերժ Մենժիյսկու աշխատանքները։
Ցուցահանդեսը կգործի Երևանի Ժամանակակից Արվեստի թանգարանի ցուցասրահում, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 7։
Տեղեկացնում ենք նաև, որ հուլիսի 15-ին, ցուցահանդեսի բացման օրը, կխաղարկվեն Գառզուի 2 բնօրինակ լիտոգրաֆիկ աշխատանք։ Խաղարկությունը հետաձգված էր 2020-2021 թվականների Covid-19 համավարակի հետ կապվաժ սահմանափակումների պատճառով։
Խաղարկությանը կմասնակցեն ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ հրատարակած “XX Դարի Հայ Գրաֆիկայի Վարպետները” կատալոգի համարակալված օրինակները, որոնք ձեռքն են բերվել և գրանցվել օնլայն մինչև 2022 թվականի հուլիսի 14-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել 098 900 218 հեռախոսահամարով ժամը 11։00-ից մինչև 19։00 և contact@bak.am էլեկտրոնային հասցեով

 

received_1082388625691644

50 — հոբելյանական ցուցահանդես

2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, ինչպես նաև նշվում է թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը:
2022 թ. հունիսի 17-ից Կառավարական տուն N 2 հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մի քանի տասնյակ հեղինակի մոտ 300 աշխատանք, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմության ու գործունեության մասին վավերագրական նյութեր, ինչպես նաև տարբեր հեղինակների կողմից նկարահանված արվեստագետներին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից և պետական տոներից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:
Տոմսարկղը աշխատում է մինչև 17:00:
Մուտքի տոմսը — 1500 դրամ

 

Felix exhibition banner FB

Ֆելիքս Եղիազարյանի գեղանկարերը

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ներկայացնում է “ՖԵԼԻՔՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ” ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են մի քանի տասնյակ գեղանկարներ, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել Հայաստանում։
Ֆելիքս Եղիազարյանը ծնվել է Երևանում:
1965 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը։1970 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը:
1974 թվականից եղել է Հայաստանի Նկարիչների միության, 1997 թվականից՝ «Figuration Critique» նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ:
2005 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։
Հայաստանի Հանրապետության Վաստակավոր նկարիչ (2012) ։
Ֆելիքս Եղիազարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում, և նշանակալից մասնավոր հավաքածուներում աշխարհով մեկ:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 18։00-ին և կգործի
Մինչև հունիսի 5-ը Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանի ցուցասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 7)։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 098 900 218 հեռախոսահամարով և contact@bak.am էլեկտրոնային հասցեով։

 

fbEventCover

Նաիրա Թումանյան — անհատական ցուցահանդես

Ավանդույթի համաձայն, ամեն տարի` մարտի 5-ին՝
թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը, թանգարանը ներկայացնում է նոր անուն: Այս
տարի դա նկարիչ-դիզայներ Նաիրա Թումանյանն է, ով հանդես կգա իր զգալի հավաքածուից շուրջ 40
աշխատանքներով: Միջոցառման բացման արարողությանը կներկայացվի ցուցահանդեսի պատկերագիրքը,
ինչպես նաև իրենց ելույթներով հանդես կգան կիթառահար Թաթուլ Հաջյանը և դաշնակահար Լևոն
Հարությունյանը:
Ցուցահանդեսի բացումը` մարտի 5-ին, ժամը 16:00-ին:

 

274082850_4875377199214085_6962559440606181969_n

ժամանակակից Պարային Հարթակ

ի՞նչ ա լինելու՝ թե՛ պարող, թե՛ երաժիշտ, հավաքվում ենք միասին ու իմպրովիզ անում
ո՞նց՝ գրում ես էջին ու գրանցվում
երբ՝ փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին
որտեղ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի 7/
Մանրամասն՝ Միհր Ժամանակակից Պարի Թատրոնով սկսում ենք նոր մի բան՝ #ժամանակակիցՊարայինՀարթակ : Ամբողջ գաղափարը նրանում է, որ կենդանի ստեղծվում է երաժշտությունը ոգեշնչված պարից: Հարթակը իրոք բոլորի համար է: ՎԵՐՋԱՊԵՍ կա քաղաքում մի տեղ որտեղ պարողներով և երաժիշտներով ուղղակի կարող ենք վայելել արվեստի ստեղծարարությունը:
Կարող ես գալ որպես հանդիսատես։ Մուտքը ազատ է։

 

274477718_2754693224825240_7568046698820423577_n

Arche Stereo TYPE — Արամ Ազարյանի անհատական ցուցահանդես

Դուք հրավիրված եք Արամ Ազարյանի առաջին ֆոտո-ցուցադրությանը, որը դիտարկում է մեր՝ իրար դասակարգելու ու պիտակավորելու հակումները։
Ցուցադրված նյութը համեմատության մեջ ներկայացնում է և մարդկանց՝ հասարակության կողմից պիտակավորված ու սեփական պատկերացումներով շրջանակված։ Մարդիկ ներկայացված են Յունգյան արխետիպերի ու հասարակության մեջ շրջանառվող ստերեոտիպային ընկալումների համաձայն։
Լուսանկարներում ոչ թե ուղղակի մարդիկ են, այլ “բրենդայնացված” ու “կատալոգայնացված” կերպարներ, ում անձի շուրջ միահյուսվել են հանրության ու իրենց իսկ կողմից դրված պիտակները։
Այս ցուցադրությունը մարքեթինգի ու բրենդինգի ոլորտում բազում տարիների փորձ ունեցած մասնագետի երկխոսություն է, որի համար ընտրվել է արվեստի լեզուն։

 

Poster_A3_Tracce

«ՀԵՏՔԵՐ» — Պատրիցիա Պոզիլիպո

_ՀԵՏՔԵՐ
Պատրիցիա Պոզիլիպո
Համադրող՝ Իզաբելլա Ինդոլֆի
Իրականացնող՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանություն Երևանի
Ժամանակակից արվեստի թանգարանը հունվարի 20-ից կհյուրընկալի Պատրիցիա Պոզիլիպոյի ցուցահանդեսը։ Հետքեր-ը արվեստագետի արևմուտքից՝ արևելք, հյուսիսից՝ հարավ Իտալիայի և Հայաստանի միջև կատարած ճամփորդության նկարներով պատումն է, դարեր շարունակ երկխոսության մեջ գտնվող երկու ժողովուրդների միջև տակավին կենդանի մշակությաին հարաբերությունների և տարբերությունների
փնտրտուքներում․ հարաբերություններ, որոնք հյուսված են մշակութային, արվեստի, գիտական և առևտրային կապերից։
Հետքեր-ը «Opere Vive (Կենդանի գործեր)» հանրային արվեստի ծրագրի մի մասն է, որն արդեն երկու տարի համադրում է Իզաբելլա Ինդոլֆին և իրականացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, որի շրջանակում մի շարք իտալացի արվեստագետներ բացահայտում են Հայաստանը և հայ արվեստը։
Պատրիցիա Պոզիլիպոն ընտրվել է մանրամասներn ընկալելու իր ունակության, երկար ճամփորդություն նախաձեռնելու իր համառության և անձնական պատմություններ ներկայացնելու նրբանկատության համար։
20.01.2022-20.02.2022
Ժամանակակից արվեստի թանգարան
Մաշտոցի պող․ 7, Երևան, Հայաստան

 

252726833_167982058876449_3187085062155660983_n

«ԱԿԱՆատեսը» — Գայ Ղազանչյան

Հրավիրում ենք Գայ Ղազանչյանի “ԱԿԱՆատեսը” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը:
Վայրկյանը որպես սահմանագիծ, սահմռկեցուցիչ իրականություն, որը կասկածի տակ է դնում ներկան: Իրականության և անիրականի սարսափեցնող սահմանը, ժամանակը կանգնեցնելու փորձը, լսել հարցը, որը այդպես էլ չհնչեց, կանգ առնել սահմանագծի առջև տեսնել ինքդ քեզ և գիտակցել իրականությունը ընդունելու անհնարինությունը:
Post Card 4.qxp_Layout 1

«Մոտիկից» — Շարիս

Հրավիրում ենք Շարիսի “Մոտիկից” խորագիրը կրող, անհատական ցուցահանդեսի բացմանը։
Հոկտեմբերի 16-ին, ժ․ 16։00-ին։
Ցուցահանդեսը կտևի մինչև ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ը։
Մոտիկից
Շարիսի մոտեցումըլուսանկարչական է․ նա որսացել է պահեր Ֆրանսիայի, Հայաստանի և Իտալիայի ամենօրյա քաղաքային և բնության տեսարաններից, որտեղ նա ընդհատաբար ապրում է։ Ինքնաբուխությունը իր ստեղծագործական ընթացքի առանցքային մասն էկազմում։ Պատկերը գրավում է իր հայացքը, որը վավերագրում է բջիջային հեռախոսով, ապա վերադառնում դրան իր անալոգային Նիկոն խցիկով։
Շարիսը նշում է. «Ես տեսնում եմ գեղեցկությունը անկարևոր բաների մեջ․․․ կոտրված իրերն, կարծես ավելի ազատ լինեն։ Մարդկությունն անկատար է, և այն, ինչ մենք ստեղծում ենք, դրա արտացոլումն է։ Դա է գեղեցկությունն ինձ համար»։
Նրա գործերն ունեն դիդակտիկ բնույթ, հաճախ ստիպելով դիտորդին առերեսվել պատկերների հետ, որոնք դժվար ճանաճելի են որպես իրականության մասնիկներ։
Շարիսի համար կան երկու իրականություններ՝ մարդացին և բնականոն։ Առաջինը արատավոր է, իսկ մյուսը՝ անընդօրինակելի իդեալ։ Նրա նպատակը այս երկուսի համեմատությունը չէ, այլ դիտարկումը, թե ինչպես են մեկը մյուսի մեջ ներթափանցում։ Բույսերի միահյուսված ցողուններ են, արդյոք, թե խողովակներ։ Ճաքած ներկ է, թե ծառի կեղև։ Մոտիկից դա անորոշ է։ Սև ու սպիտակ լուսանկարչությամբ արվեստագետն ավելի է վերացարկում իր առարկաները՝ ուղղորդելով դիտորդի ուշադրությունը հյուսվածքին, նախշին ու ձևին։
Պատկերը անսպասելի հորինվածքով կտրելու Շարիսի տեսողական լեզուն, ձևի ու լույսի հակադրումը, և կրկնության օգտագործումը, հետևում է մոդեռնիստական ավանդույթին՝ Բաուհաուսի, Neues Sehen (Նոր Տեսողություն) շարժման և Ամերիկյան Անմիջական լուսանկարչության ոգով։ Բայց նրա մոտեցումը լուսանկարչությանը շատ հեռու է պուրիստական կոչվելուց։ Հաճախ նա մետալիկ ներկ է քսում լուսանկարչական մակերեսի վրա, այլ դեպքերում նա «ավարտում է» իր պատկերը գծանկարով։ Իր՝ նկարչական թղթի վրա տպելու կանխամտածված ընտրությունը շեշտումը պատկերների գրաֆիկական որակը, և ընդգծում գծանկարի կարևորությունն իր ստեղծագործական պարակտիկայի մեջ։ Այս երկու մեդիաների՝ լուսանկարչության և գծանկարի հարաբերությունը, արտացոլում է իրականության նկատմամբ արվեստագետի ունեցած երկակի ընկալումը, մեխանիկական տեսախծիկը ընդդեմ ձեռակերտ գծանկարի, ինքնաբուխը ընդդեմ մտահայեցումի։
Անկախ մեդիայի ընտրությունից՝ Շարիսի ստեղծագործական պրակտիկան ուշադրության վարժանք է։ Ցուցադրված գործերը հրավիրում են դիտորդիննկատել անկարևոր բաները, գործածությունից դուրս առարկաները և անկատարության անսպասելի գեղեցկությունը։
Աննա Գարգարյան
Երևան, սեպտեմբեր 2021