485833791_1708936666384354_3106383223172637891_n

Ջավեդ Վասսեհ (Գերմանիա) — անհատական ցուցահանդես

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է Ջավեդ Վասսեհի անհատական ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա սույն թվականի 04.04, ժամը՝ 16:00:

 

Ջավեդ Վասսեհը ծնվել է Աֆղանստանում: Մանկությունը հիշվող էր և հաճելի, բայց պատերազմի պատճառով ավելի քան 30 տարի առաջ տեղափոխվեց Եվրոպա:
«Իմ նկարները կարծես ռադիոկայան լինեն, եթե խորանաք դրանցում և ոչ թե ուղղակի անցնեք կողքով, ապա կլսեք հետաքրքիր պատմություններ… Հիշողությունները մանկությունից՝ գեղեցիկ ձյունառատ ձմեռն Քաբուլում, խաղերն օդային օձերով եղբորս՝ Շեքեբի հետ: Դրանք լավ հիշողություններ են, քաղցր հիշողություններ… Եվ հիշողություններ՝ դառը համով, ծնողներից հեռու՝ արդեն Գերմանիայից»:

 

Հայտնվելով Գերմանիայում՝ նա այցելում էր պատկերասրահներ ու թանգարաններ, հաճախում համերգներ: Արվեստի աշխարհը գրավում էր իրեն, թեև նոր և բացարձակ անծանոթ էր:
Սկզբում նա ստիպված էր տարբեր աշխատանքներ կատարել ապրուստը հոգալու համար և կամաց-կամաց սկսեց նկարել: Սկզբում նկարում էր ածուխով, հետագայում ակրիլ ներկերով: Ժամանակի ընթացքում նա փորձ ձեռք բերեց և դարձավ իր ուրույն ոճի և տեխնիկայի հեղինակը՝ օգտագործելով սովորական ցնցուղ և գերադասելով ուղղահայաց ֆորմատը:

 

Ջավեդը արվեստ չի սովորել, բայց Մյունստերի ակադեմիայի նախկին ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շելի կողմից ստացավ հովանավորչություն: Սկսեց մասնակցել ցուցահանդեսների Գերմանիայում և Գերմանիայից դուրս, մասնավորապես՝ Մյունստերի Franz –Hitze –Haus ակադեմիայում: Ջավեդի վերջին ցուցահանդեսը կայացավ Նյու Յորքում:

 

«Իմ նկարները հաճախ վերնագրեր չունեն, քանի որ դրանք գույնով արտահայտված իմ փիլիսոփայությունն է, իմ զգացմունքները: Զգացմունքներ անցյալի և ներկայի մասին, թե ինչպես եմ ինքս ինձ ընկալում շրջապատող աշխարհում»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 20․04․2025

 

Տոմսն արժե՝ 500 դրամ

Comments are closed.