Poster-A2

Կարլո Մոնտարսոլո․ Լույս, Ձայն, Գույն

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ճանաչված իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոի (1922-2005) “Լույսը, հնչյունը և գույնը” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։

Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի (1922-2005) աշխատանքները կցուցադրվեն Երեւանի Ժամանակակից արվեստի, թանգարանում հունվարի 15-ից փետրվարի 29-ը: Բացումը չորեքշաբթի հունվարի 15-ին, ժամը 16։00-ին

Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքները շարունակում են շրջել ամբողջ աշխարհով, հրավիրելով հանրության ուշադրությունը ետպատերազմյան Իտալիայի ճանաչված նկարիչներից մեկի արվեստին։

“Associazione Montarsolo”-ի պահոցներից ընտրված 30 աշխատանքները ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանները, առանձնակի ուշադրություն դարձնելով իր կողմից լույսի օգտագործման հատուկ եղանակին։ Ցուցահանդեսը ներառում է արվեստագետի հարուստ ժառանգության բազմազանությունը սկսած 1960-ականների շրջանից (երկրաչափություն և լույս), բնության թեմաներից (ծով, հրաբուխ և այլն), 1970-ականների «Նշաններ և ձայներ» շարքից մինչև վերջին շրջանը, ուր նկարիչը իր համար բացահայտում է ստեղծագործության ահռելի մեծ աշխարհը։ Հենց այդ շրջանին է պատկանում այս ցուցահանդեսի համար որպես նշանաբան ընտրված «Փշրված ասուպ», 2003 թվականի աշխատանքը։ Ստեղծագործական վերջին շրջանը առավել շեշտելու համար ցուցահանդեսի բացումը կուղորդվի նշված աշխատանքի պրոեկցիայով։

Ներկայացված կտավներից մի քանիսը հատուկ ճանաչման են արժանացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով։ Դրանցից են՝ «Մերկը Վեզուվի վրա» (1958) և «Հաստատման պարտադիր բնույթը», որը 1972 թվականին Հռոմում անցկացված ազգային քվադրիենալեին արժանացել է հատուկ մրցանակին։

Այս ցուցահանդեսի համար պատրաստվել է պատկերագիրք, որի համադրողն է Ջորջիո Այնիզոլան, ով կներկայացնի նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսը կազմակերպված է “Associazione Montarsolo”-ի կողմից, Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հավհանու ներքո։ Տեխնիկական հովանավոր՝ Italia Cargo։
*
Կարլո Մոնտարսոլոն (1922-2005) ծնվել է Մարմորեում (Թերնի) և մեծացել Պորտիչիում (Նեապոլ)։ Սկսել է նկարել 16 տարեկանից ոգեշնչվելով շրջապատող բնությունից, Վեզուվից և Միջերկրական ծովից։ 1960-ականների ընթացքում նա բերում է Նեապոլ անալիտիկ կուբիզմի իր փորձը։ Նկարչական միջոցների արվեստագետի զուտ ինքնատիպ օգտագործումը և լույսի նկատմամբ հատուկ ուշադրությունը դարձրեցին իրեն ետպատերազմյան Իտալիայի աբստրակտ ոճի մեջ աշխատող ճանաչված նկարիչներից մեկը։ Նրան երբեք չի հետաքրքրել հատուկ ոճի ձևավորումը, նկարիչը ավելի հակված էր էքսպրեսիվ սինթեզին, որը արտահայտում էր իր ճկուն և բազմակողմանի անհատականությունը։ Նա միշտ բաց էր նորարարությանը, բայց միևնույն ժամանակ հավատարիմ էր ավանդույթներին։ Մոնտարսոլոն իր նկարչական գործունեության ընթացքում մասնակցել է մեծաքանակ հեղինակավոր ցուցադրությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների, որը հնարավորություն ստեղծեց նկարչի համար ներկայացնելու Իտալիան Մելբուրնում, Սիդնեյում և Նյու Յորքում։ Արվեստագետի աշխատանքները կարելի է տեսնել Իտալիայի և Իտալիայից դուրս գտնվող հեղինակավոր թանգարաններում, 20-րդ դարի իտալական արվեստի Collezione Farnesina հավաքածոյում և այլն։

Իր երկարատև գործունեության ընթացքում նա աչքի է ընկել նաև որպես արվեստի ջատագով․ 1975 թվականից ի վեր Կարլո Մոնտարսոլոն հաճախ հրավիրվել է Իտալիայի արվեստի ինստիտուտներ դասախոսության, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա և Եվրոպա ժամանակակից արվեստի կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար։

Նկարչի մահից հետո իր արվեստը ներկայացնելու պատիվը տրվել է իր որդուն՝ Ֆեդերիկո Ռոմանելլի Մոնտարսոլոյին, որը կազմակերպելով իր հոր ցուցահանդեսները Իտալիայում և արտերկրում շարունակում է ներկայացնել հանրությանը իտալական արվեստը։

80066943_2668769843208176_1962837364652900352_o

Մենք Դեռ Հարցեր Ունենք

Տարվա վերջին աշխատանքային գործընթացը որով ուզում ենք կիսվել ձեզ հետ․․․ «Մենք Դեռ հարցեր ունենք» ժամանակակից պար կենդանի երաժշտությամբ: Դեկտեմբերի 27, ժամը 19։00,
Ժամանակակից Արվեստի Թանգարան /Մաշտոցի 7/։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
79283874_10157736167749501_1343846463205015552_o

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները»

Արեւելյան գործընկերության 10-ամյակի առթիվ`
Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը և Ժամանակակից արվեստի թանգարանը պատիվ ունեն հրավիրելու Ձեզ «Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որը տեղի կունենա 2019 թ-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 17:00-ին, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի պող. 7):
«Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» ցուցահանդեսի բացում Երեւանում ԼՀ դեսպանությունը սիրով հրավիրում է «Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» խորագրով Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13–ին` ժամը 17:00-ին:
Ցուցահանդեսին ներկայացվելու է 30 լուսանկար, որոնցում պատկերված են Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բնական եւ մշակութային օբյեկտները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը:
2009 թ-ին մեկնարկած Արեւելյան գործընկերությունը համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության անդամ պետությունների եւ վեց արեւելյան հարեւանների միջեւ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի:
Afish-for-print-YEREVAN-PNG

Վահե Ափոյան – անհատական ցուցահանդես

Նոյեմբերի 23 ին՝ ժամը 17:00 ին, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է ներկա գտնվելու նկարիչ Վահե Ափոյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Արվեստագետի ստեղծագործության հիմնական դրույթներն են՝ տարածության վերաբաշխում, գունային հարթություն, անավարտ մակերես, կտրատվածություն։

Նկարիչն առաջին անգամ ներկայացնելու է նաև իր կտավների անիմացիոն տարբերակները, որոնք դիտելու համար, հարկավոր է սմարթֆոններում նախապես ներբեռնել ARLOOPA հավելվածը:

https://play.google.com/store/apps/details?id=com.arloopa.arloopa&hl=en

s

Հատման կետ — Աշոտ Խաչկալյան և Կառլեն Մուրադով

Աշոտ Խաչկալյանի և Կառլեն Մուրադովի “Հատման կետ” նախագիծը ներկայացնում է երկու նկարիչների, որոնք օգտագործում են տարբեր արտահայտման միջոցներ, սակայն իրենց աշխարհընկալման բանաձևում ունեն հատման կետեր։ Այս համատեղ ցուցադրությունը միտված է հրավիրել դիտողին հատման կետի որոնումներին։
Բացումը՝ 05․11․2019 ժ․ 17։00-ին
s

Երաժշտական երեկո, նվիրված Կոմիտասի 150 ամյակին

Երաժշտական երեկո, նվիրված Կոմիտասի 150 ամյակին

2019, հոկտեմբերի 31-ին, 17։00

Հայտնի նկարիչ, արվեստագետ Արթուր Օշականցու ցուցահանդեսի վերջին օրը կողողվի կոմիտասյան շնչով։

Երեկոյի ընթացքում հանդես կգան Անի Ծատուրյանը (սոպրանո) և Հարություն Թագվորյանը (դաշնամուր)։
Մուտքն ազատ է։

ww

Արթուր Օշականցի — Ժամանակի Բաբախումը, անհատական ցուցահանդես

Արթուր Օշականցի — Ժամանակի Բաբախումը, անհատական ցուցահանդես

Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ին

«Նկարչի իմ տեսակը երբեք չի ավարտում աշխատանքը։ Դա անում է Ժամանակը։

Ժամանակը ամենաարժեքավոր բանն է՝ նրա գինը – մեր կյանքն է․․․»

(Արթուր Օշականցի)

Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է Արթուր Օշականցու «Ժամանակի բաբախումը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։

s

«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմբային ցուցահանդես

«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմբային ցուցահանդես

2019թ․ հոկտեմբերի 3–15–ը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալե Երևան 2019-ի շրջանակներում մեկնարկում է էստոնական տեղարվեստական տպագրությանը նվիրված «Ներքևում, ինչպես՝ վերևում» խորագիրը կրող խմբակային ցուցահանդեսը՝ ներկայացնելով Էստոնական Գեղարվեստական տպագրության ասոցիացիայի, գեղարվեստական տպագրության «Ուբու Նուար» արվեստանոցի և Էստոնական Արվեստի ակադեմիայի 18 արվեստագետի 50 աշխատանք՝ կատարված գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով (hամադրող՝ Գուդրուն Կոպպել)։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա կլինեն Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ ԻնԳա ՀեամեԳին, արվեստագետներ Լուրի Կոպպելը և Ինգվար ՀեամեԳին։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են բոլորին ներկա գտնվելու էստոնական գեղարվեստական տպագրությանը նվիրված այս լայնածավալ ցուցահանդեսին և ևս մեկ անգամ մասնակից լիենելու Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալե Երևան 2019-ի շրջանակներում իրականացվող մեծածավալ ցուցադրություններին։