Եվրոպական ժառանգության օրեր — “The Bunker Art Group”
2020թ․ սեպտեմբերի 26-27-ին Ժամանակակից արվեստի թանգարանը, Եվրոպական ժառանգության օրեր միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրի ներքո, ներկայացնում է “The Bunker Art Group”-ի առցանց նախագիծը։
Այս տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը մեծ ցուցահանդեսով պետք է նշեր “The Bunker Art Group”-ի 30 ամյակը։ Հասկանալի պատճառներով միջոցառումը չկայացավ, ուստի անդրադառնում ենք նախագծին առցանց ֆորմատով։
The Bunker Art Group-ը նախկին Խորհրդային Միության այլախոհ արվեստագետների թիմ է: Նրանց արվեստը նույնքան յուրահատուկ է, որքան իրենք ` արվեստագետները: Ձևավորվելով Խորհրդային Հայաստանում՝ խումբն այսօր դարձել է միջազգային։
“The Bunker Art Group”-ի առաջին սերնդի ներկայացուցիչների աշխատանքները դեռևս 30 տարի առաջ գնահատվեցին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կողմից և ընդգրկվեցին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուի մեջ և մինչ օրս կազմում են մշտական ցուցադրության մաս։
Այսօր Bunker-ը տարածվում է՝ բացելով իր դռները նոր հնարավորությունների և նոր սերնդի առջև։ Խմբում ընդգրկված են նաև բանաստեղծներ, երաժիշտներ, գրողներ և այլն:
Առցանց նախագիծը ներառում է լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ, որոնք լուսաբանում են Bunker -ի խորհրդային, հետխորհրդային, ինչպես նաև խմբավորման նոր սերնդի գործունեությունը։
Հարցազրույցները վարում է նկարչուհի/համադրող, Bunker Group-ի անդամ Լարիսա Պիլինսկին (ռուսերեն լեզվով)։
Կարլո Մոնտարսոլո․ Լույս, Ձայն, Գույն
ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ճանաչված իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոի (1922-2005) “Լույսը, հնչյունը և գույնը” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։
Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի (1922-2005) աշխատանքները կցուցադրվեն Երեւանի Ժամանակակից արվեստի, թանգարանում հունվարի 15-ից փետրվարի 29-ը: Բացումը չորեքշաբթի հունվարի 15-ին, ժամը 16։00-ին
Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքները շարունակում են շրջել ամբողջ աշխարհով, հրավիրելով հանրության ուշադրությունը ետպատերազմյան Իտալիայի ճանաչված նկարիչներից մեկի արվեստին։
“Associazione Montarsolo”-ի պահոցներից ընտրված 30 աշխատանքները ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանները, առանձնակի ուշադրություն դարձնելով իր կողմից լույսի օգտագործման հատուկ եղանակին։ Ցուցահանդեսը ներառում է արվեստագետի հարուստ ժառանգության բազմազանությունը սկսած 1960-ականների շրջանից (երկրաչափություն և լույս), բնության թեմաներից (ծով, հրաբուխ և այլն), 1970-ականների «Նշաններ և ձայներ» շարքից մինչև վերջին շրջանը, ուր նկարիչը իր համար բացահայտում է ստեղծագործության ահռելի մեծ աշխարհը։ Հենց այդ շրջանին է պատկանում այս ցուցահանդեսի համար որպես նշանաբան ընտրված «Փշրված ասուպ», 2003 թվականի աշխատանքը։ Ստեղծագործական վերջին շրջանը առավել շեշտելու համար ցուցահանդեսի բացումը կուղորդվի նշված աշխատանքի պրոեկցիայով։
Ներկայացված կտավներից մի քանիսը հատուկ ճանաչման են արժանացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով։ Դրանցից են՝ «Մերկը Վեզուվի վրա» (1958) և «Հաստատման պարտադիր բնույթը», որը 1972 թվականին Հռոմում անցկացված ազգային քվադրիենալեին արժանացել է հատուկ մրցանակին։
Այս ցուցահանդեսի համար պատրաստվել է պատկերագիրք, որի համադրողն է Ջորջիո Այնիզոլան, ով կներկայացնի նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը։
Ցուցահանդեսը կազմակերպված է “Associazione Montarsolo”-ի կողմից, Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հավհանու ներքո։ Տեխնիկական հովանավոր՝ Italia Cargo։
*
Կարլո Մոնտարսոլոն (1922-2005) ծնվել է Մարմորեում (Թերնի) և մեծացել Պորտիչիում (Նեապոլ)։ Սկսել է նկարել 16 տարեկանից ոգեշնչվելով շրջապատող բնությունից, Վեզուվից և Միջերկրական ծովից։ 1960-ականների ընթացքում նա բերում է Նեապոլ անալիտիկ կուբիզմի իր փորձը։ Նկարչական միջոցների արվեստագետի զուտ ինքնատիպ օգտագործումը և լույսի նկատմամբ հատուկ ուշադրությունը դարձրեցին իրեն ետպատերազմյան Իտալիայի աբստրակտ ոճի մեջ աշխատող ճանաչված նկարիչներից մեկը։ Նրան երբեք չի հետաքրքրել հատուկ ոճի ձևավորումը, նկարիչը ավելի հակված էր էքսպրեսիվ սինթեզին, որը արտահայտում էր իր ճկուն և բազմակողմանի անհատականությունը։ Նա միշտ բաց էր նորարարությանը, բայց միևնույն ժամանակ հավատարիմ էր ավանդույթներին։ Մոնտարսոլոն իր նկարչական գործունեության ընթացքում մասնակցել է մեծաքանակ հեղինակավոր ցուցադրությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների, որը հնարավորություն ստեղծեց նկարչի համար ներկայացնելու Իտալիան Մելբուրնում, Սիդնեյում և Նյու Յորքում։ Արվեստագետի աշխատանքները կարելի է տեսնել Իտալիայի և Իտալիայից դուրս գտնվող հեղինակավոր թանգարաններում, 20-րդ դարի իտալական արվեստի Collezione Farnesina հավաքածոյում և այլն։
Իր երկարատև գործունեության ընթացքում նա աչքի է ընկել նաև որպես արվեստի ջատագով․ 1975 թվականից ի վեր Կարլո Մոնտարսոլոն հաճախ հրավիրվել է Իտալիայի արվեստի ինստիտուտներ դասախոսության, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա և Եվրոպա ժամանակակից արվեստի կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար։
Նկարչի մահից հետո իր արվեստը ներկայացնելու պատիվը տրվել է իր որդուն՝ Ֆեդերիկո Ռոմանելլի Մոնտարսոլոյին, որը կազմակերպելով իր հոր ցուցահանդեսները Իտալիայում և արտերկրում շարունակում է ներկայացնել հանրությանը իտալական արվեստը։
Մենք Դեռ Հարցեր Ունենք
Ժամանակակից Արվեստի Թանգարան /Մաշտոցի 7/։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները»
Վահե Ափոյան – անհատական ցուցահանդես
Նոյեմբերի 23 ին՝ ժամը 17:00 ին, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է ներկա գտնվելու նկարիչ Վահե Ափոյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Արվեստագետի ստեղծագործության հիմնական դրույթներն են՝ տարածության վերաբաշխում, գունային հարթություն, անավարտ մակերես, կտրատվածություն։
Նկարիչն առաջին անգամ ներկայացնելու է նաև իր կտավների անիմացիոն տարբերակները, որոնք դիտելու համար, հարկավոր է սմարթֆոններում նախապես ներբեռնել ARLOOPA հավելվածը:
https://play.google.com/store/apps/details?id=com.arloopa.arloopa&hl=en
Հատման կետ — Աշոտ Խաչկալյան և Կառլեն Մուրադով
Երաժշտական երեկո, նվիրված Կոմիտասի 150 ամյակին
Երաժշտական երեկո, նվիրված Կոմիտասի 150 ամյակին
2019, հոկտեմբերի 31-ին, 17։00
Հայտնի նկարիչ, արվեստագետ Արթուր Օշականցու ցուցահանդեսի վերջին օրը կողողվի կոմիտասյան շնչով։
Երեկոյի ընթացքում հանդես կգան Անի Ծատուրյանը (սոպրանո) և Հարություն Թագվորյանը (դաշնամուր)։
Մուտքն ազատ է։
Արթուր Օշականցի — Ժամանակի Բաբախումը, անհատական ցուցահանդես
Արթուր Օշականցի — Ժամանակի Բաբախումը, անհատական ցուցահանդես
Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ին
«Նկարչի իմ տեսակը երբեք չի ավարտում աշխատանքը։ Դա անում է Ժամանակը։
Ժամանակը ամենաարժեքավոր բանն է՝ նրա գինը – մեր կյանքն է․․․»
(Արթուր Օշականցի)
Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է Արթուր Օշականցու «Ժամանակի բաբախումը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։
«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմբային ցուցահանդես
«Ներքևում, ինչպես՝ վերևում» խմբային ցուցահանդես
2019թ․ հոկտեմբերի 3–15–ը